08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ղրիմի դատախազը ծեծի է ենթարկվել. ԶԼՄ-ներ

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, թե ինչու է Ղրիմի գեղեցկուհի դատախազն “ատամների արանքից” խոսում: Օրերս մի շարք կայքեր գրել են, որ Նատալյա Պոկլոնսկայան սկսել է այդպես խոսել նրանից հետո, երբ դաժան ծեծի է ենթարկվել հանցագործների կողմից, ովքեր, ըստ այդ տեղեկատվության, ցանկացել են վրեժ լուծել, որ Պոկլոնսկայան իրենց ընկերներին բանտ է ուղարկել, գրում է topnews.ru-ն:

Նշվում է նաեւ, որ Պոկլոնսկայան ծեծի է ենթարկվել դեռեւս այն ժամանակ, երբ սովորական դատախազ էր 2011թ-ին: Ըստ այդմ` ներկայիս գլխավոր դատախազի վրա հարձակվել են Եվպատորայի իր տան մուտքի դիմաց եւ ծեծի ենթարկել, ինչի արդյունքում նրա ծնոտի հետ կապված խնդիրներ են առաջացել: Այդ մասին «Ժիվոյ ժուրնալ» հանդեսում գրել է մի բլոգեր` հղում անելով իր «հավաստի աղբյուրին»:

Հիշեցնենք, որ 33-ամյա Նատալյա Պոկլոնսկայան մարտի 11-ին նշանակվել Ղրիմի գլխավոր դատախազ: Նրա մասին հայտնի է, որ ավարտել է Եվպատորիայի ներքին գործերի համալսարանը, ամուսնալուծված է, միայնակ մեծացնում է դստերը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ