07 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Ժիրինովսկին ներողություն է խնդրել հղի լրագրողուհուց, ում վիրավորել էր /վիդեո/

Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին “Ռոսիա 1” հեռուստաալիքի “Կիրակնօրյա երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ” հաղորդման ուղիղ եթերում ներողություն է խնդրել “Ռուսաստանն այսօր” տեղեկատվական գործակալության լրագրողուհուց` ասելով, որ աղջկա հետ իրեն մի փոքր կոպիտ է պահել, տեղեկացնում է РБК-ն:

Ժիրինովսկին նշել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է աղջկան նյութական օգնություն ցուցաբերել:

Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Ժիրինովսկին մամուլի ասուլիսի ընթացքում վիրավորել էր “Ռուսաստանն այսօր”-ի լրագրողուհուն, իսկ հաջորդ օրը լրագրողուհին տեղափոխվել էր հիվանդանոց: “Ռուսաստանն այսօր” գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է լրագրողուհուն վիրավորելու համար Վլադիմիր Ժիրինովսկիին դատի տալու մտադրության մասին:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ