04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նավապետն առաջիններից է լքել խորտակվող նավը. նոր մանրամասներ /վիդեո/

Հարավային Կորեայում օրերս նավի խորտակման հետեւանքով զոհերի թիվը, վերջին տվյալներով, հասել է 9-ի: անետ կորած է համարվում 290 հոգի: Խորտակման վայրում այսօր վաղ առավոտվանից վերսկսվել են որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Известия-ն:

Հիշեցնենք, որ խորտակված շոգենավում 477 հոգի է եղել, որոնց մեծ մասը` դպրոցական երեխաներ: Կասկածներ կան, որ անհետ կորածները մնացել են նավում, նրանց չի հաջողվել դուրս գալ նավից: դպրոցականներից մեկի հայրը պնդում է, որ հաղորդագրություն է ստացել որդուց, որում ասվում է, որ ինքն ու եւս մի քանի դեռահասներ ողջ են եւ փրկության են սպասում:

Արդեն իսկ փրկվածները մեղադրում են նավի անձնակազմին, քանի որ, իրենց խոսքով, անձնակազմը խորտակման պահին ներկաներին հրահանգել է չշարժվել տեղից, մնալ տեղերում: Փրկվածներն ասում են, որ եթե նման հրահանգ չլիներ, ավելի շատ մարդիկ ողջ կմնային:

Նշվում է նաեւ, որ նավի նավապետն առաջիններից մեկն է լքել խորտակվող նավը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ