16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեկույթի ընթացքում ոստիկանի որդին սպանել է 5 հոգու

Կանադայի ոստիկանությունը ձերբակալել է մի երիտասարդի, ով կասկածվում է 5 հոգու սպանության մեջ: Ինչպես պարզվել է, երիտասարդը, ով ոստիկանի որդի է, ուսանողական երեկույթի ժամանակ դանակահարել ու սպանել է 5 հոգու: Երիտասարդը մշակույթի եւ դիզայնի համալսարանի ուսանող է, գրում է CBC News-ը:

Երեկույթը տեղի է ունեցել համալսարանը ավարտելու կապակցությամբ, դրան հավաքվել են միեւնույն կուրսի ուսանողներ: Մահացածները 4 տղաներ են եւ մեկ աղջիկ` 22-27 տարեկան:

Պարզվել է, որ տղան նախապես է պլանավորել հանցագործությունը` տանից իր հետ մեծ խոհանոցային դանակ բերելով: Իսկ ահա զոհերին հատուկ չի ընտրել, դանակահարել է նրանց, ով այդ պահին մոտ է գտնվել նրան: Պարզվել է նաեւ, որ 23-ամյա մարդասպանը հոգեկան խնդիրներ ունի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ