07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Օմբուդսմենի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին

    Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը Պաշտպանի գրասենյակում հանդիպել է զոհված զինծառայողների ծնողներին:     Հանդիպման ընթացքում զինծառայողների ծնողները ներկայացրել են իրենց մտահոգությունները բանակում զոհված իրենց որդիների վերաբերյալ քրեական գործերի քննության կապակցությամբ, կարծիք հայտնել քննության միակողմանի եւ ոչ օբյեկտիվ լինելու մասին: Քննարկման արդյունքում ծնողները բարձրացրել են զինծառայողների վերաբերյալ քրեական […]

Դատապարտյալները կօգտվեն հեռախոսից /վիդեո/

Արդարադատության նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ՝ դատապարտյալին օրինական հնարավորություն ընձեռելու  արտաքին աշխարհի հետ ոչ ուղղակի շփում ապահովել բջջային հեռախոսի եւ ինտերնետի միջոցով: Լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին ասաց ՀՀ արդարդատության նխարար Հովհաննես Մանուկյանը: “Մենք ուսումնասիրություններ ենք կատարում: Մեզ մոտ էլ է այդ հարցը ծագել: Ուզում ենք համաշխարհային լավագույն փորձը ուսումնասիրել՝ հասկանալ, թե որն է այն […]

Դատախազը պնդում է` անձի արժանապատվության վերաբերյալ քննարկումը լրագրողների դեմ չէ /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հորդորում է` եթե պաշտոնատար անձը կամ որևէ այլ մեկը ցանկություն ունի պաշտպանել իր արժանապատվությունը անհարկի միջամտությունից, պետք է դիմի դատարան, դա միակ եղանակն է: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ այս հարցը քննարկման առարկա էր դարձել: Դատախազը նշեց, որ կարելի է զրպատության […]

Նախարարի առաջին հանձնարարականը՝ Արթուր Օսիկյանին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քրեակատարողական վարչության աշխատակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին՝ Արթուր Օսիկյանին: “Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քրեակատարողական ծառայության նախկին պետին Հայկ Հարությունյանին, ով կազմակերպչական որոշակի խնդիրների պատճառով այսօր ներկա չէ: Երկարամյա ծառայության համար ցանկանում եմ նորհակալություն հայտնել նրան եւ ցանկանում եմ ձեզ խնդրել, որ շարունակեք բոլոր այն դրական նախաձեռնությունները, որոնք սկսել […]

Նախկին, ներկա, և ապագա կաշառակերներին /վիդեո/

՛՛Եվրոպական դատարանի դատավոր նշանակվելու լուրերն արդեն մի տասը տարի գնում են, ամեն առիթով կամ առանց առիթ այդ թեման քննարկվում է՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե ապագայում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվելու: Դատախազը նշեց, որ նման գործնական քննարկում երբեք չի եղել: ՛՛Ես չեմ էլ պատրաստվում ուրախացնել […]

”Օրինաց երկիրը, պարզվում է, օրենքից դուրս է”

Այսօր Ագրարային համալսարանի պրոռեկտորը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրենց եւ ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության միջեւ կոնֆլիկտին: Հիշեցնենք, խնդիրը վերաբերում է համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարությանը: Համալսարանն արդեն երկու հայցով դիմել է դատարան՝ 262 ք/մ տարածքի ապօրինի շինարարության ՕԵԿ-ի, մյուսը՝ քաղաքապետարանի՝ տարածքը ՕԵԿ-ի տնօրինությանը հանձնելու որոշման դեմ: ՛՛Մեզնից միայն կառավարությունը իրավունք ունի տարածք վերցնել, թող դիմեն […]

Երբ վիրավորում են պաշտոնյային. ուժայիններն ու վարչապետը չհասկացան իրար /վիդեո/

Ինչպես պետք է կարգավորվի հրապարակային միջոցառումների, հանրահավաքների ժամանակ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների սահմանադրական իրավունքների ոտնահարումը, մասնավորապես երբ ամենատարբեր բառերով վիրավորում են պաշտոնյաներին: Այս հարցն այսօր բուռն քննարկվեց կառավարությունում: ՄԻԵԴ-ը վկայում է, որ խոսքի ազատությունը քաղաքացու հիմնարար իրավունքներից է, դրա սահմանափակումը պետք է պայմանավորված լինի հասարակական խիստ անհրաժեշտությամբ: Ենթադրվում է նաև, որ պաշտոնյաները պետք է գիտակցեն, […]

Յուրի Վարդանյանի որդին դատապարտվեց

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանը հրապարակեց Վրաստանում Հայաստանի դեսպան, անվանի ծանրամարտիկ Յուրի Վարդանյանի որդու Դավիթ Վարդանյանի վճիռը: Նրան դատարանը  մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով դատապարտվեց ազատազրկման 4 տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ, եւ 268-րդ հոդվածի 3-րդ մասով` 2 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66 հոդվածի 4-րդ մասի […]

66 միլիոն` Քննչական կոմիտեին

ՀՀ կառավարությունը այսօր հաստատեց Քննչական կոմիտեին գույք հանձնելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ներքո գտնվող շարժական գույքը հանձնել Քննչական կոմիտեին: Փոխանցվող շարժական գույքը ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 247 մլն դրամ: Կառավարությունը նաև հավանություն տվեց` Քննչական կոմիտեին հատկացնել 66 մլն 800 հազար դրամ: Գումարը կոմիտեին են հանձնում համակարգչային տեխնիկայի, […]

Առարկություններ ունի

Կառավարության այսօրվա նիստին սահմանվեց քննչական կոմիտեի խորհրդանիշը, նկարագիրը և ձևը: Հաստատվեց նաև քննչական կոմիտեի ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը: Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ Գլխավոր դատախազությունը որոշակի առարկություններ ունի ծառայողների համազգեստի վերաբերյալ և խնդրեց կառավարությանը, որ ևս երկու օր հատկացնեն հարցը քննարկելու համար: Նախարարը նշեց, որ վարչապետին առանձին կներկայացնի այդ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի