07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

ԲՀԿ-ը հանրային քննարկումներ է սկսում

”Առաջիկայում ԲՀԿ-ն, կարծում եմ, մեզ կմիանան նաև քառյակի այն գործընկերներն, ովքեր դեմ են այս փուլում սահմանադրական փոփոխություններ անելուն, հրպարակային հանդիպումներ կունենանք ժողովրդի հետ թե’ Երևանում, թե’ մարզերում”- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՛՛Բարգավաճ Հայաստան՛՛ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն` անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի տեսակետին, թե սահմանադրական բարեփոխումներին դեմ քաղաքական ուժերը […]

Լեւոն Հայրապետյանի կալանքը հնարավոր է երկարաձգվի եւս 3 ամսով

Հայ գործարար եւ հասարակական գործիչ Լեւոն Հայրապետյանի գործով հետաքննությունը միջնորդություն է ներկայացրել` գործարարի կալանքը եւս 3 ամսով երկարաձգելու խնդրանքով, տեղեկացնում է interfax.ru-ն:  Հիշեցնենք, որ հուլիսի 24-ին Լեւոն Հայրապետյանի դեմ մեղադրանք է առաջադրվել` «Բաշնեֆթ» ընկերության բաժնետոմսերի յուրացման, փողերի լվացման եւ վատնման մասով:

Քաղաքացին համարվում է ծանուցված, եթե անձամբ ինքն է ստորագրում

Ազգային Ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի հեղինակած ”Վարչական իրավախախտումների վերաբերյալ” ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանը հետաքրքրվեց, թե արդյոք փոփոխությամբ առաջարկվում է ծանուցման անձի մասին փոփոխություն: ”Փոստատարը նույնպես մարդ է, աշխատանքային ժամերին է աշխատում, արդյոք լիազորագրով կարո՞ղ է ծանուցումը ստանալ ընտանիքի այլ անդամ”,-հարցրեց […]

Նախագահի աղջկա նկատմամբ հետախուզում է հայտարարվել

Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի դստեր` Գուլնարա Քարիմովայի նկատմամբ քրեական հետախուզում է հայտարարվել, երկրի գլխավոր դատախազությունը նրա նկատմամբ քրեական գործ է հարուցել:  Գլխավոր դատախազության տվյալներով` Քարիմովան իր խմբի հետ միասին, 2011-2013 թվականներին հանցավոր գործունեությամբ է զբաղվելիս եղել` պետությանը խոշոր վնաս հասցնելով: Ըստ այդմ` Քարիմովան իր խմբի հետ միաիսն պետական մի շարք ակտիվներ է յուրացրել:  Այժմ Քարիմովայի […]

Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը. ուսանողական մրցույթ

”Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը” թեմայով ուսանողական մրցույթ: AM իրավաբանական ընկերությունը հրավիրում է երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ: Մրցութային առաջարկները պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն է(են) ունենում ներկայիս Սահմանադրության առանձին դրույթ(ներ) և/կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարող է ակնկալվել […]

Զինվորի մահվան առնչությամբ ժամկետային զինծառայող է կալանավորվել

Ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանի մահվան փաստի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ քր.օր-ի 110 հոդ. 1-ին մասի /ինքնասպանության հասցնելը/ հատկանիշներով հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 359 հոդվածի 1-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ ծեծելով կամ այլ բռնի գործողություններ […]

Գարեջրի շշով հարվածել է . դանակահարության փորձ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, […]

Մայդանում սպանությունների մեղավոր պաշտոնյաները փախել են. Ավակով

Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովը հայտարարել է, որ երկրի իրավապահները չեն կարողացել ձերբակալել ոչ մի բարձրաստիճակն պետական ծառայողի, ով կարող էր ներգրավված լինել Կիևի Անկախության հրապարակում ակտիվիստների սպանությունների մեջ: Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ նրանք բոլորը փախել են արտասահման, տեղեկացնում է ria.ru-ն:  “Այդ գործողությունների հրամանները տվող մարդկանցից ոք չի ձերբակալվել: նրանք բոլորն Ուկրաինայից […]

Խաշը հարամ արին. Հայկական ժամանակ

Խաշի սեզոնի մեկնարկին ճանապարհային ոստիկանությունը ձեռք է բերել նոր սարքեր, որոնք հնարավորություն կտան վարորդի խմածությունը ստուգել տեղում: Մինչ այս խմածությունը ստուգում էին` վարորդին մոտակա հիվանդանոց բերելով: Ոստիկանության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ սարքերը արդեն իսկ գտնվում են կիրառության մեջ: Ոստիկանությունը հավաստիացնում է, որ սարքերը ազգային չափագիտական ինստիտուտի կողմից ստուգաչափվել են, տրվել են համապատասխան վկայականներ:  Առավել […]

Դատախազությունը լուրջ ստուգումներ է իրականացնում. Ժողովուրդ

”Ժողովուրդ”-ի տեղեկություններով՝ ՀՀ Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ-ում ՀՀ դատախազությունը լուրջ ստուգումներ է իրականացնում: Թերթին հասած տեղեկություններով՝ երեկ թեև հիվանդանոցում այցելությունների օր է եղել, սակայն դատապարտյալների հարազատներին թույլ չեն տվել մուտք գործել շենք: Մանրամասները` թերթի այսօրվա համարում: 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի