07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հերթական արտառոց դեպքն է եղել Ազգային ժողովում. Ն. Փաշինան

Ազգային ժողովի նիստում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինանը հայտնեց, որ երեկ ԱԺ-ում հերթական արտառոց դեպքն է եղել. ”ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը հարձակում է գործել A1plus-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա: Տեղի է ունեցել լուրջ իրավախախտում, որով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց մինչ այդ պատեհ կլինի պարոն Սահակյան, որ այս հարցով ծառայողական քննություն ակցկացվի”,-նկատեց […]

Բողոքի ցույց ՌԴ դեսպանատան դիմաց` ի պաշտպանություն Լեւոն Հայրապետյանի /վիդեո/

Բրյուսելում ՌԴ դեսպանատան դիմաց  սեպտեմբերի 8-ին «Աղասարյան» հիմնադրամը բողոքի ցույց էր կազմակերպել՝ ի պաշտպանություն հուլիսի 15-ին Մոսկվայում ձերբակալված հայազգի խոշոր գործարար Լևոն Հայրապետյանի։ “Դիմում է հղվել Բելգիայում Ռուսաստանի դեսպանին , “Ամնեստի ինտերնասիոնալ” կազմակերպությանը և Բելգիայի արտաքին գործերի նախարարին՝ կոչով, ահազանգելու որ երկարատև կալանքի տակ մնալը կարող է ճակատագրական լինել մեր հայրենակցի համար՝ հաշվի առնելով նրա […]

Անմխիթար է

Օմբուդսմենի և Պաշտպանության նախարարության համատեղ գործունեության շնորհիվ վերհանվել են ՊՆ կարգապահական մեկուսարանների մի շարք գործնական և օրենսդրական խնդիրներ, որոնց զգալի մասն արդեն իսկ կարգավորվել է: Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանը բարձրաձայնել է Ռազմական ոստիկանության կարգապահական մեկուսարանների խցերի պատերին ամրացված և փակվող երկաթե մահճակալները փոխարինելու և յուրաքանչյուր զինծառայողին օրենքով հասանելիք նվազագույն բնակելի […]

”Ես դեռ չեմ հիշում մի սահմանադրական ռեֆորմ, որի ժամանակ այդ արգումենտը չբերվեր”

Անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի համար սպասելի էր, որ ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը կառավարման մոդելի հարցում կանգ կառնի խորհրդարանական համակարգի վրա: ”Սպասելի էր, որովհետև մասնագետների մեծ մասը այդ կարծիքին էին, որ պառլամենտական կառավարումն ավելի ճիշտ կլինի, չնայած դրա մոդելների տարբերականեր կան, որ դեռ կքննարկվեն”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Մարուքյանը:  Ինքը պատգամավորը որևէ մի համակարգին միանշանակ […]

Տղամարդը կնոջն ու նորածնին ողջ-ողջ թաղել է

Բելառուսում 28-ամյա տղամարդը մեղավոր է ճանաչվել կնոջն ու նորածին երեխային ողջ-ողջ թաղելու մեջ եւ դատապարտվել է ցմահ ազատազրկման:    Ինչպես պարզվել է գործի մանրամասներից, տղամարդը կասկածել է, որ նորածին աղջնակն իրենից չէ եւ այդ հողի վրա վիճել կնոջ հետ: Նա սկսել է դաժան ծեծի ենթարկել կնոջը, ում գրկին փոքրիկ երեխան է եղել: Երբ ծեծի արդյունքում […]

Կրկին դիմում են Սահմանադրական դատարան

Քառյակի այսօրվա հանդիպումից հետո ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց, որ ճիշտ է, ՀՅԴ-ը դիրքորոշում չի հայտնել երեկվա նիստին` Հաշվիչ հանձնաժողովի հետ կապված, սակայն հանձնաժողովում ներկայացուցիչ չի ունենալու: Նշենք, որ երեկ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն ու ”Ժառանգությունը” հրաժարվեցին Հաշվիչ հանձնաժողովում ներկայացուցիչներ ունենալ:  Արմեն Ռուստամյանը նաև տեղեկացրեց, որ քառյակի չորս ուժերը համաձայնել են կուտակայինի հարցով դիմել Սահմանադրական […]

Վերջնական կարծիքը կլինի հոկտեմբերի 15-ին. Հ. Թովմասյան

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը հայտարարել է, որ հանձնաժողովը վերջնական եզրակացության է եկել կառավարման մոդելի վերաբերյալ, և կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա: Henaran.am-ը հանձնաժողովի անդամ Հրար Թովմասյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջնական է որոշումը` անցում կատարել խորհրդարանական համակարգի: ”Վերջնական կարծիքը կլինի հոկտեմբերի 15-ին”,-ասաց Թովմասյանը, ապա հավելեց. ”Մենք դեռևս […]

Կինը կտրել է ամուսնու սեռական օրգանն ու այն գցել զուգարանը

Չինաստանի քաղաքներից մեկում մի կին է ձերբակալվել, որ մեղադրվում է ամուսնու սեռական օրգանը կտրելու եւ զուգարանը նետելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: 35-ամյա տղամարդն ուշ ժամի եւ հարբած վիճակում է տուն եղել, իսկ նրա կինը, ենթադրելով, որ ամուսինը սիրուհի ունի, մկրատը ձեռքին հարձակվել է ամուսնու վրա եւ կտրել է նրա սեռական օրգանը: Ապա […]

Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների մասին ասաց, թե դրանք արդեն թևակոխել են Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլ, ապա ավելացրեց, որ վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա: ՛՛Այս մեկ տարվա ընթացքում կարողացանք մշակել հայեցակարգի նախագիծ և դնել հանրային քննարկման: Ամփոփել ենք նաև […]

Ապօինի ծառահատում “Հաղարծին” վանական համալիրի տարածքում

Սեպտեմբերի 8-ին, ժամը 23.10-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում ահազանգ է ստացվել, որ  “Հաղարծին” վանական համալիրի հարակից անտառում ծառ են կտրում: Մեկնած օպերատիվ խումբը սեպտեմբերի 9-ին, ժամը 01.05-ին,  “Դիլիջան”  ազգային պարկի “Հաղարծին” տեղամասի 3-րդ պահաբաժնի տարածքից բերման է ենթարկել 1987 թ. ծնված Նվեր Դ.-ին՝ իր կողմից վարած “ՈւԱԶ-469” մակնիշի ավտոմեքենայով` բեռնված փայտանյութով: Պարզվել է, որ Նվեր Դ.-ն նշված տեղամասի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի