21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա

Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը, լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի քննարկումների մասին ասաց, թե դրանք արդեն թևակոխել են Վենետիկի հանձնաժողովին ներկայացնելու փուլ, ապա ավելացրեց, որ վերջնական ընտրությունը կանգ է առել խորհրդարանական կառավարման վրա:

՛՛Այս մեկ տարվա ընթացքում կարողացանք մշակել հայեցակարգի նախագիծ և դնել հանրային քննարկման: Ամփոփել ենք նաև դիտողությունները, որոնք արվել են հանրային քննարկումների ընթացքում, և դրանք պատրաստ ենք ներկայացնել Վենետիկի հանձնաժողովի քննարկմանը: Այդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում, որից հետո կամփոփենք ամեն ինչ և հոկտեմբերի 15-ին այն կներկայացնենք ՀՀ Նախագահին՛՛,-ասաց Գևորգ Դանիելյանը:

Գևորգ Դանիելյանը այսօր  լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ  շրջանառվող խոսակցությանը, ըստ որի  Սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ են իշխանության վերարտադրման համար. ՛՛Եթե կա մի ուժ, որ վստահ է, որ կարող է հասնել հաջողության, եթե փոխվեն կանոնները և գործնականում, ևիրավական կտրվածքով, ապա պետք է ասել, որ սա այն նախագիծն է, որն իրենց անհրաժեշտ է, քանի որ սա այնպիսի հիմնադրություններ չի առաջադրում, որ ավելի դյուրին ընթացակարգ նախատեսի իշխանության վերարտադրության համար՛՛,- վստահեցրեց  Դանիելյանը:

Դանիելյանի դիտարկմամբ խորհրդարանական կառավարման դեպքում ավելի թեթևանում է հենց այն քաղաքական ուժերի խնդիրը, որոնք եթե  անագամ մեծամասնություն չեն կազմել խորհրդարանում, ապա ունեն որոշակի տոկոս:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ