Կինը կտրել է ամուսնու սեռական օրգանն ու այն գցել զուգարանը
Չինաստանի քաղաքներից մեկում մի կին է ձերբակալվել, որ մեղադրվում է ամուսնու սեռական օրգանը կտրելու եւ զուգարանը նետելու մեջ: Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան: 35-ամյա տղամարդն ուշ ժամի եւ հարբած վիճակում է տուն եղել, իսկ նրա կինը, ենթադրելով, որ ամուսինը սիրուհի ունի, մկրատը ձեռքին հարձակվել է ամուսնու վրա եւ կտրել է նրա սեռական օրգանը: Ապա կինը գցել է օրգանը զուգարանն ու քաշել է ջուրը:
Տղամարդուն հաջողվել է զանգահարել հորը, ով էլ ոստիկանություն է կանչել: Վիրավոր տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց, սակայն բժիշկների գնահատմամբ` նա ընդմիշտ կկորցնի սեռական կարողությունները, քանի որ կինը հենց արմատից է կտրել օրգանը, այն այլեւս վերականգնել չի լինի:
Այժմ խանդոտ չինուհուն մինչեւ տասը տարվա ազատազրկում է սպառնում: