07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հեղինեն անհետացել է ճանապարհին

ՀՀ ոստիկանության Դիտորդական խմբի հերթական բացահայտումը Խնդիրը կայանում է նրանում, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը 26.02.2014թ-ի ժամը 17.00-ին Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ից ըստ ՁՊՎ-ի համապատասխան գրանցամատյանի գրառումների տեղափոխվել էր ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ: Դիտորդական խմբի համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող Դիտորդական խմբից տեղեկացվեց, որ տվյալ անուն-ազգանունով անձ ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ […]

Սպանություն՝ Քանաքեռում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 1970 թ. ծնված Արմեն Հակոբյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով: Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների […]

Ո՞վ է սիրում Երեւանի ոստիկանապետին /վիդեո/

 Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը սեպտեմբերի 11-ին, մամուլի ասուլիսում  անդրադառնալով իր համբավն արատավորող եւ իր հասցեին մեղադրանքներ hնչեցնող տարբեր քաղաքացիների կողմից արված մի շարք հայտարարություններին եւ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ինչով է պայմանավորված, որ իրեն այդքան չսիրողներ կան` “Բայց կան նաեւ սիրողներ էլ, բոլորին էլ կան սիրողներ եւ չսիրողներ”: Մանրամասները տեսանյութում:

Փորձել է հրկիզել կնոջը 8 ամյա որդու ներկայությամբ. դաժան պատմություն/վիդեո/

Ամուսինը կնոջը կապել է աթոռին և փորձել հրկիզել: 8 -ամյա որդուն հաջողվել է, սակայն փրկել մոր կյանքը: Հետագայում պարզվել է, որ տղամարդը հոգեկան շեղումներ ուներ: Ամուսնալուծվելուց հետո որդին մնում է բռնարար հոր խնամքին: “Կանանց իրավունքների կենտրոն” հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Մարտիրոսյանը այս ամենին բացատրություն ունի: Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

Երեւանում հանցագործությունների թիվը պակասել է

Սեպտեմբերի 11-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության մամլո սրահում տեղի ունեցավ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի մամլո ասուլիսը:  Աշոտ Կարապետյանը նախ լրագրողներին ներկայացրեց ոստիկանության Երեւան քաղաքի ստորաբաժանումների 2014 թ. ութ ամիսների ընթացքում կատարած աշխատանքը: Նշված ժամանակահատվածում մայրաքաղաքում գրանցվել է հանցագործության 5334 դեպք` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ` 238-ով պակաս: […]

Չքաղաքականացնել Օսիպյանի դեպքը /վիդեո/

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի հավաստամամբ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն իր գործառույթները շատ պատշաճ իրականացնում է, եւ ցանկացած ոստիկան էլ կարող է մերձավորներ ունենալ, որոնք կարող են կատարել հանցագործություններ: “Բայց անձը համարվում է հանցագործ, եթե կա դատավճիռ: Այդ դատավճիռը դեռ չկա, իսկ Օսիպյանի եղբոր տղայի գործով միջոցառումներ իրականացվում են, այս պահին […]

Սպանություն կանգառում

Մոսկվայում ուղեւորը դուրս է եկել տրամվայից եւ առանց պատճառի դանակահարել է կանգառում կանգնած մի տղամարդու, հայտնում է Интерфакс-ը: Միջադեպը տեղի է ունեցել նախօրեին` կեսգիշերին մոտ: Տղամարդն իջել է տրամվայից, մոտեցել կանգառում կանգնած տղամարդուն եւ դանակով խփել նրա սրտին, ինչից հետո նա տեղում մահացել է: Թե որն է եղել տղամարդու` նման վարմունքի պատճառը, հայտնի չէ: Ոստիկաններն […]

Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավարը նշանակվել է

ՀՀ Քննչական կոմիտեի դեպարտամենտի ղեկավար է նշանակվել Աշոտ Միքայելի Զալինյանը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը: Աշոտ Զալինյանը ներկայումս դասախոս է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի հանրային կառավարման ամբիոնում: 2004-2011 թվականներին Զալինյանն աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազության ֆինանսատնտեսական վարչության պետ, դատախազությունում պետական ծառայության առաջին դասի խորհրդական: Եղել […]

Տղամարդը խոստովանել է, որ սպանել է իր 5 երեխաներին

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է Հարավային Կորոլինա նահանգի բնակչի, ով մեղադրվում է իր 5 մանկահասակ երեխաներին սպանելու մեջ, տեղեկացնում է The New York Daily News-ը: 32-ամյա Թիմաթի Ջոնսը արդեն խոստովանել է, որ սպանել է իր երեխաներին: Նա ասել է, որ նման քայլի գնացել է ամուսնալությունից հետո: Ինչպես պարզվել է, ամուսնալուծությունից հետո դատարանը երեխաների խնամքը հանձնել է […]

30 տարի կինը ենթարկվել է խոշտանգումների /վիդեո/

“Շուրջ 30 տարի բռնության ենթարկված կինը մի քանի անգամ ինքնասպանության փորձ է արել: Այդ քայլին դիմել է չնայած ուներ 4 երեխա ու երկու երեխաներին արդեն ամուսնացրել էր”,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը իր պրակտիկայից արտառոց դեպք հիշեց “ Կանանց իրավունքների կենտրոն” հասարակական կազմակերպության հոգեբան Մարինե Մարտիրոսյանը: Մարտիրոսյանը փաստեց, որ կինը տարիների ընթացքում ենթարկվել է բռնության բոլոր ձևերին.՛՛Նա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի