06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Հեղինեն անհետացել է ճանապարհին

ՀՀ ոստիկանության Դիտորդական խմբի հերթական բացահայտումը

Խնդիրը կայանում է նրանում, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը 26.02.2014թ-ի ժամը 17.00-ին Երևան քաղաքի վարչության Երևանի ՁՊՎ-ից ըստ ՁՊՎ-ի համապատասխան գրանցամատյանի գրառումների տեղափոխվել էր ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ:

Դիտորդական խմբի համագործակցության արդյունքում ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում վերահսկողություն իրականացնող Դիտորդական խմբից տեղեկացվեց, որ տվյալ անուն-ազգանունով անձ ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ չի ընդունվել:

Այս ամենը Դիտորդկան խմբի համար տարօրինակ և կասկածելի լինելով Դիտորդական խումբը փորձեց պաշտոնական պարզաբանումներ պահանջել երկու պատասխանատու գերատեսչություններից (ՀՀ ոստիկանությունից և ՀՀ Արդարադատության նախարարությունից):

1.   ՀՀ ոստիկանության կողմից 21.08.2014թ-ի թիվ 2/2-1-2003 գրության 11-րդ կետով տրվել էր մեկնաբանություն որ Հ. Հարթենյանը տեղափոխվել է ՀՀ ԱՆ ՛՛Աբովյան՛՛ ՔԿՀ : (Հիմքին կարող եք ծանոթանալ Դիտորդական խմբի կայք էջի  ՛՛2014թ-ի ընթացիկ հաշվետվություններ՛՛ բաժնի 2621/1434 գրությամբ )

2.  ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կողմից 08.09.2014թ-ի թիվ Ե 40/3-2631 գրությամբ ստացվել է մեկնաբանություն Դիտորդական խմբի ընթացիկ գրությանը, որ Հեղինե Հայկազի Հարթենյանը ՀՀ ԱՆ ՔԿՀ վարչության կալանավորված անձանց և դատապարտյալների հաշվառման բաժնի հաշվառումներով չի անցնում:  (Հիմքին կարող եք ծանոթանալ Դիտորդական խմբի կայք էջի ՛՛2014թ-ի ընթացիկ հաշվետվություններ՛՛ բաժնի 2621/1453 գրությունում )

Արդյունքում` անձը ոստիկանությունից տեղափոխվել է ՔԿՀ և ճանապարհին անհետացել է: Կարծում ենք, որ ոստիկանությունը կուսումնասիրի ներկայացված փաստերը և հասարակությանը կտա պարզաբանում տվյալ դեպքի կապակցությամբ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ