07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Տարիքն է խանգարել. Ժողովուրդ

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակված Արամ Թամազյանը “Ժողովուրդի” հետ զրույցում օրերս ասել է, որ չնայած կառույցը նոր է ստեղծվել, բայց այն հին հիմքերի վրա է հիմնված:  Հարցին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ դժվարացել է աշխատել. Թամրազյանը պատասխանել է. “Աշխատանքային հարաբերությունները լրիվ նորմալ են, չնայած գիտեք` տարիքային տարբերությունը մեծ է, Հովսեփյանի հետ […]

ՕԵԿ-ը շարունակում է. Հրապարակ

”Հրապարակը” գրում է. ”Հայաստանն օրենքի երկիկր դարձնելու կարգախոսը որդեգրած ”Օրինաց երկիր” կուսակցությունը շարունակում է վիճահարույց տարածքում շինարարական աշխատանքները`՝ թքած ունենալով դատարանի որոշման վրա: Երևանի քաղաքապետարանը, թեպետ, դատարանի որոշումից հետո ապօրինի շինարարության համար կուսակցությանը երկու անգամ վարչական տույժի է ենթարկել, սակայն հաջորդ տուգանքի իրավունք, ըստ քաղաքապետարանի ներկայացուցիչների, չկա, ինչը մեծ անհանգստություն է առաջացրել Ագրարային համալսարանի կոլեկտիվի մոտ, […]

ՕԵԿ-ը դեռ կկողմնորոշվի

Օրինաց երկիրը չի կարծում, որ հիմա սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են: “Պարզապես, մեր երկիրն այնպիսի դիրք ունի, որ հարևան երկու երկրների հետ հարաբերություններ չունի, պատերազմական գործողություններ ունենք, կարծես թե այսպիսի իրավիճակում գտնվող երկրում սահմանադրական բարեփոխումները, այսինքն` խորհրդրանական կառավարման ձևին անցնելն այդքան էլ ժամանակին չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը: Հիշեցնենք, որ ՀՀ […]

Զինվորները ուտելիքի դիմաց բռնաբարել են կանանց

Սոմալիում Աֆրիկյան միության զինվորները կանանց բռնաբարել են` հումանիտար օգնության եւ ուտելիքի դիմաց:   Բռնաբարված կանանցից ոմանք պատմել են, որ զինվորները իրենց արարքներից հետո գումար կամ ուտելիք են տվել իրենց: Հարկ է նշել, սակայն, որ Աֆրիկյան միությունը ֆինանսավորվում է համաշխարհային միության կողմից եւ նախատեսված է Սոմալիում հումանիտար օգնություն ցուցաբերելու համար:

Տղամարդը դատապարտվել է` երեխային էրոտիկ բնույթի հաղորդագրություններ ուղարկելու համար

Սարատովի 48-ամյա բնակիչը դատապարտվել է` մանկահասակ երեխայի հետ էրոտիկ բնույթի նամակագրության համար: Ինչպես պարզել է ոստիկանությունը,  տղամարդը օրեր շարունակ էրոտիկ բնույթի նամակագրություն է ւոնեցել 10-ամյա աղջկա հետ, ինչպես նաեւ նրան պոռնոլուսանկարներ եւ տեսանյութեր է ուղարկել: 

Նախարարի գնահատականը

”Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրված է հանրային քննարկման, ես հանրային քննարկման փուլը և այնուհետև հաջորդող կոնսուլտացիաները շատ կարևոր եմ համարում, նույնիսկ չէի ցանկանա որևէ կարծիք հայտնել կոնկրետ ինստիտուտի վերաբերյալ, կոնկրետ լուծումների, որ այդ հայեցակարգում ամրագրված են”,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն` ի պատասխան հարցի, թե իր կարծիքով` որքան է երկրի զարգացման […]

Նժդեհի եղբոր դուստրը չի հանձնվի /վիդեո/

ՀՀ  նախագահի նստավայրի մոտ արդեն 2 տարի  նստացույց է անում Գարեգին Նժդեհի զարմուհին ,  76-ամյա Էմմա Սահակյանը: Իր պատմելով՝  քրոջ աղջիկը խլել  է իր բնակարանն ու ողջ ունեցվածքը: Էմմա Սահակյանի խոսքով,  քույրը առաջարկել է վաճառել տունը, տեղափոխվել  միասին ապրելու, որպեսզի խնամի քրոջը: Պայմանով, որ տունը կնվիրի Էմմային: Սակայն քրոջ մահից հետո փաստաթղթերի կեղծման  արդյունքում՝ նրան […]

Իսլամիստները երրորդ գերուն են գլխատել /վիդեո/

Իսլամիստական հանրապետության գրոհայինները մահապատժի են ենթարկել երրորդ գերուն` 44-ամյա բրիտանացի Դեւիդ Հեյնսին: Ինչպես նախորդ դեպքերում, այս անգամ էլ մահապատժի տեսանյութը հայտնվել է համացանցում: 44-ամյա Դեւիդ Հեյնսը առեւանգվել էր Սիրիայում 2013-ին։ Ինչպես նախկինում գլխատված արտասահմանցիները, Հեյնսը նույնպես մահից առաջ խոսել է` իր մահվան համար մեղադրելով Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնին։ Գլխատվելուց առաջ Հեյնսը դիմել է Մեծ […]

Ամեն մեկն իր արած գործի համար պետք է պատասխան տա. Վ. Գասպարյան

”Եթե հինգ բալանոցով հաշվենք ոստիկանների պատրաստակամության հետ կապված խնդիրներից, այսօր մենք 3 մի փոքր +-ով ենք: Ստաբիլ 3 ենք, դա հաստատ է”,-այսօր լրագրողների հետ զրույցում, ի պատասխան հարցի, թե 5 բալանոց սանդղակով որքան կգնահատի իր ղեկավարած կառույցի գործունեությունն, ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:  Ինչ վերաբերում է Շանթ Հարությունյանի, որդու և մյուսների դատավճռի վերաբերյալ դատախազի առաջարկին, […]

Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ. ոստիկանապետը` թեժ աշնան ու սառը ցնցուղների մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գտնում է, որ եթե աշունը թեժ էլ լինի, պիտի օրենքի տառին համապատասխան լինի: ”Կարող եմ և հումորով էլ պատասխանել. թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Ուզում է թեժ լինել, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի