16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը դեռ կկողմնորոշվի

Օրինաց երկիրը չի կարծում, որ հիմա սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են: “Պարզապես, մեր երկիրն այնպիսի դիրք ունի, որ հարևան երկու երկրների հետ հարաբերություններ չունի, պատերազմական գործողություններ ունենք, կարծես թե այսպիսի իրավիճակում գտնվող երկրում սահմանադրական բարեփոխումները, այսինքն` խորհրդրանական կառավարման ձևին անցնելն այդքան էլ ժամանակին չէ”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը:

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ խորհրդի նիստում ասել էր, որ սահմանադրական բարեփոխումներիմ դեմ արտահայտվող կուսակցությունները հիմնավոր պատճառ չեն բերում, թե ինչու են դեմ, միայն ասւոմ են, որ ժամանակը չէ:

Բիշարյանը նշեց` ծանոթ է նախագահի հայտարարությանը, սակայն քանի որ դեռևս չեն ուսումնասիրել հայեցակարգը, քննարկումները չեն արել, հստակ դիրքորոշում չեն կարող հայտնել: “Քանի որ այդ փաթեթին դեռ ծանոթ չենք, այս պահին գնահատական տալն էլ իմ կողմից կլինի ոչ ճիշտ, կուսումնասիրենք` բարեփոխումն իր բովանդակության մեջ ինչպիսին է, բովանդակությունից տեղյակ չենք, հնարավոր է լինեն հարցեր, որ կողմնակից լինենք, հարցեր որ դեմ կլինենք, ասեն` գուցե այս համակարգն ավելի ամուր ու ձիգ է մեր նման պետության համար”,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ