14 Հոկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ. ոստիկանապետը` թեժ աշնան ու սառը ցնցուղների մասին

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը գտնում է, որ եթե աշունը թեժ էլ լինի, պիտի օրենքի տառին համապատասխան լինի: ”Կարող եմ և հումորով էլ պատասխանել. թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ, իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել: Ուզում է թեժ լինել, ուզում է սառը, պետք է ամեն ինչ տրամաբանության մեջ լինի, օրենքի տառին համապատասխան լինի”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Վ. Գասպարյանը:

Վերջինս շեշտեց` օրենքի խախտումներով թեժ աշուն չի ընդունի, քանի որ շատ լավ գիտի` ինչ  նշանակում բախում ու կորուստ: ”Ես ունեմ օրենքի գերակայության շահ և օրենքի գերակայության շահով ինձ վստահված սահմաններում կհասնեմ նրան, որ օրենքը գերակայի, այլ ոչ թե թայֆայաբանությունը, զոռբայությունն ու զոռբայությունը: Դժվար է լինելու, բայց ես հասնելու եմ: Քաղաքականությունն ինձ չի հետաքրքրում, իմ քաղաքականությունն իմ երկիրն է, մեր ընտանիքները, մեր երեխաները”,-ընդգծեց ոստիկանապետը: 

Նա նաև նկատեց` բոլորը պետք է գիտակցեն, որ եթե երկրում անկայուն մթնոլորտ ստեղծվեց, ապա առաջին հերթին դա վտանգավոր կլինի սահմանի համար: ”Խոնարհումով ծառայելով ժողովրդին՝ ես թույլ չեմ տա, որ իմ երկրում իրար կոտորեն: Ցանկացած օրինախախտում խստագույնս կպատժվի”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ