11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Նախարարի գնահատականը

”Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը դրված է հանրային քննարկման, ես հանրային քննարկման փուլը և այնուհետև հաջորդող կոնսուլտացիաները շատ կարևոր եմ համարում, նույնիսկ չէի ցանկանա որևէ կարծիք հայտնել կոնկրետ ինստիտուտի վերաբերյալ, կոնկրետ լուծումների, որ այդ հայեցակարգում ամրագրված են”,-մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն` ի պատասխան հարցի, թե իր կարծիքով` որքան է երկրի զարգացման համար նպաստավոր լինելու անցումը խորհրդարանական համակարգին:

“Կարծում եմ` թերևս ժամանակն է, որպեսզի այն ուժերը, այն անհատները, գործիչները, ովքեր դեռևս մասնակից չեն եղել այս գործընթացին, դառնան մասնակից, որովհետև ցանկացած քննադատական որոշում այստեղ կարևոր է”,-նշեց նախարարը:

Վերջինս վստահ է` պետք է փորձել մաքսիմալ ներգրավվություն ապահովել, և բոլոր այն մտահոգություններն, որոնք կան այդ թվում նաև ընդդիմադիր գործընկերների մոտ, ավելի արդյունավետ կլինի քննարկել հենց այդ հայեցակարգային առաջարկած լուծումների շրջանակում:

Կոնկրետ խորհրդարանական մոդելի վերաբերյալ Հ. Մանուկյանը շեշտեց. “Աշխարհում շատ համակարգեր կան` և՛նախագահական, և՛կիսանախագահական, և՛ խորհրդարանական, որոնցից յուրաքանչյուրը որևէ երկրում շատ իդեալական գործում է. շատ կարևոր է, թե այդ համակարգն ինչպես է տեղայնացված մեր երկրում: Այն առաջարկը, որն ամրագրված է հայեցակարգում, կարծում եմ, բավականին արդյունավետ համակարգ է, իմ նախնական գնահատականն այսպիսին է”:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ