07 Մարտի, Saturday, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Այս համակարգի դեպքում իշխանություններն ավելի հեշտ են վերարտադրվելու. ՀՅԴ

Այն, որ ՀՅԴ-ը կողմ է սահմանդարական բարեփոխումներին, ոչ ոքի համար գաղտնիք չէ: Այսօր ”Ժառանգության” նախաձեռնած քննարկման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: ”Մենք պետք է պահանջենք և պարտադրենք մեր ուզած փաթեթը: Անհրաժեշտ են սահմանադրական մակարդակում փոփոխություններ”,-նշեց Ա. Մինասյանը:  Ըստ պատգամավորի` նման կերպ մենք կունենանք անկախ ինքնուրույն դատական համակարգ: ”Ես համաձայն եմ, որ բազմաթիվ […]

Հարբած վարորդը սպանել է երկու անցորդներին, ապա ինքնասպան եղել

Ուլյանովսկի 56-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, որսորդական հրացանից կրակ է բացել անցորդների վրա: Արդյունքում երկու հոգի մահացել են, եւս մեկը հոսպիտալացվել է,  հայտնում է Life News-ը: Տղամարդը միջադեպից հետո տուն է գնացել եւ զենքը ձեռքին փակվել այնտեղ: Երբ ոստիկանները շրջապատել են նրա տունը, 56-ամյա տղամարդն ինքնասպան է եղել: Ոստիկանությունն այժմ քննում է դեպքի մանրամասները:

Այսօր ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում. սահմանադրագետ

”Ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է և ոչ թե մարդակենտրոն: Մենք ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում: Հայաստանում բացարձակ իշխանություն է”,-այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ”Ժառանգության” կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահին կից  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը:  Վերջինս, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշեց, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական […]

ԲՀԿ-ից իշխանություններին կոչ են անում փողոց դուրս գալ

”Առաջ է քաշվել արհեստական օրակարգ, առանց բավարար հիմնավորումների, առանց հանրության պահանջի, ուստի տարօրինակ չէ, որ Սահմանադրական փոփոխություններ կատարելու գաղափարը հասարակության մեջ հիմնավոր կասկածների տեղիք է տալիս”,-այսօր սահմանդարկան բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա խնդիներից որևէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ: Է. Վարդանյանը նկատեց, որ իշխանությունը ծուղակ, […]

Սպանել է 18-ամյա տղային /վիդեո/

Մոսկվայի այգիներից մեկում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա: Նա վիրավորել է մի տղամարդու եւ սպանել 18-ամյա մի երիտասարդի, որը փորձել է պաշտպանել անցորդ աղջիկներին: Ոչ սլավոնական արտաքինով տղամարդը սկսել է ոտնձգություններ անել մի կնոջ նկատմամբ, ում ամուսնուն դանակահարել է: Միջադեպից անմիջապես հետո նա սկսել է երկու աղջիկների անհանգստացնել, իսկ նրանց պաշտպանել փորձող երիտասարդին […]

Հրայր Թովմասյանը հարց ունի ընդդիմադիրներին. ի՞նչին են դեմ

ՀՀ նախագահին կից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Հրայր Թովմասյանը չի ասում, որ հսարակությունը պետք է իր խնդիրները մի կողմ դնի ու մտածի, զբաղվի միայն սահմանադրական բարեփոխումների մասին, սակայն դրանք անհրաժեշտ են առաջին հերթին հենց այդ նույն հասարակության համար: ”Դեռ 90-ականների կեսից են խոսել կառավարման խորհրդարանական համակարգի մասին”,-ասօր ”Ժառանգության” կազմակերպած քննարկմանն ասաց Թովմասյանը:  Սահմանադրական բարեփոխումներին դեմ […]

Այս գործը նման է ՛՛Խաղալիք՛՛ ֆիլմին՝ ո՞վ է ավելի մեծ հրեշ՝ պատվիրո՞ղը, թե՞ պատվերը իրականացնողները. գնդապետի վճիռը մնաց անփոփոխ

ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Կարինե Ղազարյանը այսօր՝ սեպտեմբերի 16-ին, մերժեց պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ՝ խարդախության մեղադրանքով վեց տարի վեց ամիս ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանի փաստաբանի ներկայացրած 4 միջնորդությունները՝ հիմնավորելով, որ այս միջնորդությունների բավարարմամբ նոր ապացույցներ ի հայտ չեն գա։ Վոլոդյա Ավետիսյանի պաշտպան՝ Արա Զաքարյանը դատարանին 4 միջնորդություն էր ներկայացնել՝ հարցաքննության կանչել քննիչ Խաչիկյանին, պաշտպանության նախարար Սեյրան […]

Սահմանադրական բարեփոխումները վճռորոշ նշանակություն են ունենալու. Կ. Նահապետյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր կորյուն Նահապետյանը գտնում է, որ սահմանադրական բարեփոխումները հասարակական քաղաքական կյանքում վճռորոշ նշանակություն են ունենալու: Այս մասին պատգամավորը նշեց այսօր բարեփոխումների վերաբերյալ ”Ժառանգության” կազմակերպած քննարկման ժամանակ: Ինչ վերաբերում է դիտարկումներին, թե դրանք հիամ տեղին չեն, ապա Կ. Նահապետյանը շեշտեց, որ  հիմա դրա ճիշտ ժամանակն է: ”Սահմանադրական բարեփոխումները հենց այսօր են անհրաժեշտ՝ ելնելով այն […]

”Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները”

՛՛Դա մի խայտառակություն էր, անարգանք գործող Սահմանադրության, օրենքների, բոլոր հնարավոր նորմերի վրա՛՛: Նման կարծիք հայտնեց ՀԱԿ խոսնակ Արման Մուսինյանը՝ անդրադառնալով Ոստիկանապետի օրերս արված արտահայտությանը՝ Թեժ աշնանը, կպատասխանենք սառը ցնցուղով: ՛՛Եթե նրանք փորձել են սրանով վախեցնել հասարակությանը ժողովրդին փողոց դուրս գալու հեռանկարից, ապա նրանք չարաչար սխալվում են: Ժողովուրդը երբեք չի վախեցել փողոց դուրս գալուց՛՛- ասաց Մուսինյանը: […]

՛՛Ժառանգության՛՛ 3 պայմանը

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ “Ժառանգություն” կուսկացության կողմից նախաձեռնած քննարկմանը մասնակցում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Աիփինե Հովհաննիսյանը, Խոսրով հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Վահան Բաբայանը, Էլինար Վարդանյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը: Ողջունելով ներկաներին “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններն այսօր անհրաժեշտ են միայն իշխանություններին, որոնք էլ այս […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի