11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Այսօր ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում. սահմանադրագետ

”Ներկայիս Սահմանադրությունը իշխանակենտրոն է և ոչ թե մարդակենտրոն: Մենք ունենք գերկենտրոնացած իշխանություն նախագահի ձեռքում: Հայաստանում բացարձակ իշխանություն է”,-այսօր սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ ”Ժառանգության” կազմակերպած քննարկման ժամանակ ասաց ՀՀ նախագահին կից  Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, սահմանադրագետ Վարդան Պողոսյանը: 

Վերջինս, խոսելով Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին, նշեց, որ Սահմանադրությունը պետք է կարողանա ժամանակի իրողություններին համահունչ լինել` ներառելով սոցիալ-քաղաքական հարաբերությունների որակական հատկանիշները, առկա արժեհամակարգը, հասարակական զարգացման դինամիկան եւ այլն: Ըստ նրա՝ սահմանադրական այն դրույթները, որոնք վերաբերում են իշխանության իրականացման սկզբունքներին, մարդու իրավունքների ինստիտուտի ամրապնդմանը, պետք է ենթարկվեն փոփոխությունների:  ”Պետք է սահմանադրությանը շնչելու հնարավորություն տալ, իսկ դա հնարավոր է, եթե այն համահունչ է կյանքի հարափոփոխությանը”,- ասաց Վարդան Պողոսյանը:

Խոսելով տեղական ինքնակառավարման մասին` նա շեշտեց, որ հայեցակարգը որոշակի առաջարկներ է պարունակում համայնքների խոշորացման առումով: Մասնավորապես  առաջարկվում է համայնքների ուժեղացում`մեծացնելով ավագանու դերակատարությունը: ”Մեր նպատակն է ներկայացնել բոլոր այն հիմնախնդիրները, որոնք սահմանադրական լուծումների անհրաժեշտություն ունեն: Կքննարկենք այդ կոնցեպցիան` հաշվի առնելով նաեւ Վենետիկի հանձնաժողովի առաջարկությունները”: Ըստ հանձնաժողովի անդամի` գործող Սահմանադրությամբ հնարավոր չէ լիարժեք ապահովել կենսունակ տեղական ինքնակառավարման համակարգ, որը կնպաստի ժողովրդավարական կառավարման ձեւի  ամրապնդմանը:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ