02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

՛՛Ժառանգության՛՛ 3 պայմանը

Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ “Ժառանգություն” կուսկացության կողմից նախաձեռնած քննարկմանը մասնակցում են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Աիփինե Հովհաննիսյանը, Խոսրով հարությունյանը, Կորյուն Նահապետյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանը, ԲՀԿ-ից՝ Վահան Բաբայանը, Էլինար Վարդանյանը, ՕԵԿ-ից՝ Իշխան Խաչատրյանը, Մհեր Շահգելդյանը: Ողջունելով ներկաներին “Ժառանգություն” խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ Սահմանադրական փոփոխություններն այսօր անհրաժեշտ են միայն իշխանություններին, որոնք էլ այս նպատակով ստեղծեցին նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով:

“Իշխանությունները Սահմանադրական բարեփոխումների անհրաժեշությունը հիմնավորում են այս կերպ, թե գործող Սահմանդրությունը մարդակենտրոն չէ, չի բխում քաղաքացիների շահերից ու օր առաջ պետք է բարեփոխել Սահմանադրությունը: Այս առումով ձևավորվեց երկու բևեռ. մի կողմում քաղաքական մեծամասնությունն է, մյուս բևեռում՝ քաղաքական ուժերի զգալի մեծամասնությունը, խորհրդարանական վեց ուժերից՝ չորսը, ինչպես նաև արտախորհրդարանական ուժեր, որոնք դեմ չլինելով Սահմանադրական բարեփոխումներին, իրենց փաստարկներով գտնում են, որ այս պահին պետության մեջ ստեղծված իրավիճակի պատճառն առկա Սահմանադրությունը չէ”,- նկատեց նա:

“Մենք պատրաստ ենք մտնել բովանդակային քննարկման մեջ՝ 1. Մենք պատրաստ ենք մասնակցել Սահմանադրական բարեփոխումների գործընթացին, եթե կատարվի ընտրական օրենսգրքի փոփոխություն՝ հիմքում ունենալով 11 կետից բաղկացախ ամբողջական փաթեթն ընտրական օրենսգրքի վերաբերյալ: 2. Եթե ԱԺ-ն առաջիկայում ընդունի օրենք՝ ընդդիմությանը տալ վերահսկողական լուրջ լծակներ: Մենք նախատեսում ենք առաջիկայում օրենքը դնել շրջանառության մեջ: 3. Եթե իսկապես իշխանությունը գտնում է, որ Սահմանադրությունը մարդակենտրոն չէ, ապա տրամաբանական է, որ Սահմանադրական հանքվեցից անմիջապես հետո արդեն բարեփոխված Սահանադրությամբ անցկացնել նոր ընտրություններ, որոնք կարող են տեղի ունենալ 2016 թվականի գարնանը”,- եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ