16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

ԲՀԿ-ից իշխանություններին կոչ են անում փողոց դուրս գալ

”Առաջ է քաշվել արհեստական օրակարգ, առանց բավարար հիմնավորումների, առանց հանրության պահանջի, ուստի տարօրինակ չէ, որ Սահմանադրական փոփոխություններ կատարելու գաղափարը հասարակության մեջ հիմնավոր կասկածների տեղիք է տալիս”,-այսօր սահմանդարկան բարեփոխումների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանում առկա խնդիներից որևէ մեկը պայմանավորված չէ Սահմանադրությամբ: Է. Վարդանյանը նկատեց, որ իշխանությունը ծուղակ, թակարդ է պատրաստել՝ փոխելով ոչ վաղ անցյալում ունեցած իր դիրքորոշումը կառավարման համակարգի փոփոխության վերաբերյալ:

 ”Այո, հասարակության մեջ կա տարակուսանք: Շատ ավելի տրամաբանական է, որ այդ բարեփոխումները կատարեն նոր իշխանությունները”,-կարծում է նա: Պատգամավորը շեշտեց, որ եթե իշխանությունները առանց հաշվի առնելու դնեն Սահմանադրական բարեփոխումների փաթեթը շրջանառության մեջ, ուրեմն իրենք լիովին իրավունք կունենան հրապարակներում հավաքել մարդկանց, լսել նրանց, որ հանրությունը որոշի՝ պետք է Սահմանադրական փոփոխություն, թե ոչ: Նա կոչ արեց այս բարեփոխումներին գնալուց առաջ դուրս գալ փողոց, շփվել հասարակության հետ ու իմանալ նրանց կարծիքը: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ