17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

Սպանություն՝ Քանաքեռում

Սեպտեմբերի 11-ին, ժամը 02.20-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ Թբիլիսյան խճուղում տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 45 տան մոտ հայտնաբերել է 1970 թ. ծնված Արմեն Հակոբյանի դիակը` կրծքավանդակի ձախ մասում սուր կտրած-ծակած վնասվածքի հետքով:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի և քննչական բաժինների ծառայողների ձեռնարկած անհետաձգելի միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել է 1982 թ. ծնված, նախկինում 3 անգամ դատված Արտակ Մ-ն:
Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Նշանակվել են փորձաքննություններ:
Արտակ Մ-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ