Հերթական արտառոց դեպքն է եղել Ազգային ժողովում. Ն. Փաշինան

Ազգային ժողովի նիստում այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինանը հայտնեց, որ երեկ ԱԺ-ում հերթական արտառոց դեպքն է եղել. ”ԱԺ անվտանգության պետ Կարեն Հայրապետյանը հարձակում է գործել A1plus-ի լրագրող Մարինե Խաչատրյանի վրա: Տեղի է ունեցել լուրջ իրավախախտում, որով իրավապահ մարմինները պետք է զբաղվեն, բայց մինչ այդ պատեհ կլինի պարոն Սահակյան, որ այս հարցով ծառայողական քննություն ակցկացվի”,-նկատեց Փաշինյանը:
Նշենք, որ երեկ խորհրդարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ԱԺ անվտանգության պետը հրել է ակցիան լուսաբանող լրագրողին:
Վարման կարգով խոսեց նաև ”Ժառանգություն” խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը. ”Կոչ կանեմ, որ անվտանգության ծառայության աշխատողները համապատասխան պատրաստումներ անցնեն հանդուրժողականության ու զսպման”,-ասաց