05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Վերջնական կարծիքը կլինի հոկտեմբերի 15-ին. Հ. Թովմասյան

ՀՀ նախագահին կից Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ, Սահմանադրական դատարանի խորհրդական Գևորգ Դանիելյանը հայտարարել է, որ հանձնաժողովը վերջնական եզրակացության է եկել կառավարման մոդելի վերաբերյալ, և կանգ է առել խորհրդարանական համակարգի վրա:

Henaran.am-ը հանձնաժողովի անդամ Հրար Թովմասյանից հետաքրքրվեց, թե արդյոք վերջնական է որոշումը` անցում կատարել խորհրդարանական համակարգի: ”Վերջնական կարծիքը կլինի հոկտեմբերի 15-ին”,-ասաց Թովմասյանը, ապա հավելեց. ”Մենք դեռևս ունենք մեկ այցելություն` Վենետիկի հանձնաժողովի հետ քննարկելու, որից հետո հանձնաժողովը իր վերջնական դիրքորոշումը կարտահայտի”:  

Նշենք, որ այդ հանդիպումը տեղի կունենա Փարիզում:

Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանը կողմ է խորհրդարանական համակարգին: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ