21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Գարեջրի շշով հարվածել է . դանակահարության փորձ

Սեպտեմբերի 9-ին, ժամը 03.30-ին, 1974 թ. ծնված Կարեն Ա.-ն ոստիկանության Իջևանի բաժնում հաղորդում է տվել, որ նախորդ օրը երեկոյան, ժամը 23.50-ի սահմաններում, Իջևան քաղաքի Աբովյան փողոցում գտնվող, իրեն պատկանող սրճարանում 1961 թ. ծնված Աղվան Մ.-ն և նրա որդին` 1989 թ. ծնված Էդգար Մ.-ն, իր և աշխատակցուհի Մարիետա Մ.-ի հետ անհիմն վիճաբանության մեջ են մտել, հայհոյել, իսկ Էդգար Մ.-ն գարեջրի շշով հարվածել է իր պարանոցին և փորձել դանակահարել:

Նրանց հեռանալուց մոտ 10 րոպե անց Էդգար Մ.-ն միայնակ հետ է վերադարձել և ձեռքին եղած մեկփողանի, կարճեցված փողով հրացանով փորձել սպանել Կարեն Ա.-ին, սակայն մտադրությունը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ զենքը ձեռքից ուժի գործադրմամբ վերցնելու ընթացքում, քաշքշուկի ժամանակ, դեպի օդ կրակոց է արձակվել, ինչից հետո Կարեն Ա.-ն հրացանը ներկայացրել է բաժին:

Աղվան Մ.-ն բերման է ենթարկվել բաժին: Ձեռնարկվում են միջոցառումներ Էդգար Մ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Հրացանն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության պաշտոնական կայքից:  

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ