21 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը. ուսանողական մրցույթ

”Ինչպե՞ս բարեփոխել Սահմանադրությունը” թեմայով ուսանողական մրցույթ: AM իրավաբանական ընկերությունը հրավիրում է երիտասարդ իրավագետներին մրցութային կարգով ներկայացնելու սեփական դիտարկումներն ու առաջարկները Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի վերաբերյալ:

Մրցութային առաջարկները պետք է հստակ և հիմնավոր ներկայացնեն, թե հանրային կյանքի որևէ ոլորտի վրա ինչ բացասական ազդեցություն է(են) ունենում ներկայիս Սահմանադրության առանձին դրույթ(ներ) և/կամ հասարակության համար ինչ դրական փոփոխություն կարող է ակնկալվել որևէ նոր սահմանադրաիրավական կարգավորմամբ:

Հաղթող երեք մասնակիցները կստանան նորագույն համակարգչային տեխնիկա, որը կնպաստի նրանց հետագա ուսմանը:

Բացի այդ, նրանք վարձատրվող եռամսյա աշխատանքային պրակտիկայի կհրավիրվեն առաջատար իրավաբանական ընկերությունում: Հաղթող երեք առաջարկներն ու նրանց հեղինակները կներկայացվեն հանրությանը և Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովին:

Մրցութային առաջարկները չեն կարող գերազանցել 1000 բառը, պետք է հնարավորինս պարունակեն նորույթ, ինքնատիպություն, հստակ հիմնավորումներ և ինքնուրույն վերլուծություններ: Մրցութային առաջարկները կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մրցույթին կարող են մասնակցել լիցենզավորված համալսարանների իրավաբանական ֆակուլտետների ասպիրանտուրայում և մագիստրատուրայում սովորողները, ինչպես նաև բակալավրիատի 2-րդ կուրսն ավարտած ուսանողները: 

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է մինչև սեպտեմբերի 25-ը ժամը 18:00-ն AM իրավաբանական ընկերության գլխամասային գրասենյակ (ք. Երևան, Արշակունյաց 49/22) կամ ընկերության էլեկտրոնային հասցեով ([email protected]) ներկայացնեն իրենց մրցութային առաջարկները, անձնագրի պատճենը և մասնագիտական համապատասխանությունը հավաստող փաստաթղթի պատճենը(ները): Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝  +374 55029236:

Մրցույթի կազմակերպիչ՝  AM իրավաբանական ընկերություն

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ