Նախարարի առաջին հանձնարարականը՝ Արթուր Օսիկյանին
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը քրեակատարողական վարչության աշխատակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետին՝ Արթուր Օսիկյանին: “Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քրեակատարողական ծառայության նախկին պետին Հայկ Հարությունյանին, ով կազմակերպչական որոշակի խնդիրների պատճառով այսօր ներկա չէ: Երկարամյա ծառայության համար ցանկանում եմ նորհակալություն հայտնել նրան եւ ցանկանում եմ ձեզ խնդրել, որ շարունակեք բոլոր այն դրական նախաձեռնությունները, որոնք սկսել եւ իրականացրել է Հայկ Հարությունյանը”,- ասաց նախարարը:
Քրեակատարողական վարչության աշխատակիցներին դիմելով, Մանուկյանն ասաց, որ Օսիկյանը բոլորի եւ համակարգի համար ծանոթ անձնավորություն է: «Նա մեր երկրում հայտնի իրավաբան է, հայտնի պետական ծառայող՝ բավականին մեծ փորձառությամբ: Աշխատել է Ազգային ժողովում , կառավարությունում, պետական եկանմուտների կոմիտեում, դատախազության համակարգում: Վերջին մի քանի տարին պարոն Օսիկյանը բավականին լուրջ գործունեություն է իրականացրել ոստիկանության համակարգում, եւ վստահ եմ, որ այն ամբողջ փորձը, որ նա կուկտակել է այս ընթացքում լավագույն կկիրառվի այս համակարգում”,- ասաց Մանուկյանը:
Նախարարը նաեւ նորանշանակ պետին հանձնարարեց՝ առաջիկա ամիսների ընթացքում հանրության առաջ հանդես գալ հաշվետվությամբ կատարված եւ կատարվելիք աշխատանքների վերաբերյալ: Արթուր Օսիկյանը նախ շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին իրեն այդպիսի կարեւոր պաշտոն վստահելու համար եւ ասաց, որ պետք է միասին ամեն ինչ անեն, որպեսզի լուծվեն այն խնդիրները, որոնք դրվել են հանրապետության Նախագահի, կառավարության կողմից”,-ասաց նա:
Արթուր Օսիկյանն էլ իր հերթին ասաց, որ որեւէ տրամադրվածությամբ չի եկել: “Համոզված եղեք, բոլոր նրանք, ովքեր ազնիվ եւ արդար իրենց աշխատանքը կկատարեն, նրանց հետ ուս ուսի տված կշարունակենք առաջ շարժվել: Մի քանի խնդիրներ կան, որոնք ձեր առջեւ կդրվեն: Ամենակարեւոր խնդիրներից մեկը ձեր իրավունքների պահպանումն է: Ինձ համար կարեւոր է լինելու ձեր իրավունքների պահպանումն է. որեւէ մեկի իրավունքները չպետք է խախտվեն: Եվ նաեւ կարեւոր է, որպեսզի դատապարտյալները զգան, որ իրենց իրավունքները չեն պահվում”,- ասաց Օսիկյանը: Վերջինս հաստատակամ է եւ ազնվորեն աշխատելու է իր նոր պաշտոնում, իսկ եթե որեւէ մեկը չպահի նույն սկզբունքները, միասին չեն աշխատելու:
Մանրամասները տեսանյութում: