”Օրինաց երկիրը, պարզվում է, օրենքից դուրս է”

Այսօր Ագրարային համալսարանի պրոռեկտորը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ իրենց եւ ՛՛Օրինաց երկիր՛՛ կուսակցության միջեւ կոնֆլիկտին: Հիշեցնենք, խնդիրը վերաբերում է համալսարանի տարածքում ՕԵԿ-ի կողմից իրականացվող շինարարությանը:
Համալսարանն արդեն երկու հայցով դիմել է դատարան՝ 262 ք/մ տարածքի ապօրինի շինարարության ՕԵԿ-ի, մյուսը՝ քաղաքապետարանի՝ տարածքը ՕԵԿ-ի տնօրինությանը հանձնելու որոշման դեմ: ՛՛Մեզնից միայն կառավարությունը իրավունք ունի տարածք վերցնել, թող դիմեն կառավարություն և ստանան՛՛, -ասաց պրոռեկտոր Պարույր Էֆենդյանը: Ի դեպ, կառավարությունը մերժել էր ՕԵԿ-ի դիմումը:
Դատարանը վճռել է` դադարեցնել շինարարությունը, սակայն.՛՛ԴԱՀԿ-ի աշխատողին ներս չեն թողնում: ՛՛Օրինաց երկիրը՛՛ պարզվում է օրենքից դուրս է”,-նկատեց պրոռեկտորը:
Միջադեպի ընթացքում ուսանողների պահվածքը ոստիկանությունը որակել է խուլիգանություն: Ուսանողները քանդել էին տարածքը համալսարանից առանձնացնող ցանկապատը:
Պրոռեկտորը չի խրախուսում իր ուսանողների պահվածքը, բայց կրկնում է.”Մենք ցանկանում ենք հարցի օրինական լուծմանը հասնել”: