06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Լեւոն Հայրապետյանը տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց

Ինչպես նշվել է գործարար Լեւոն Հայրապետյանի վստահված անձ Մացակ Փոլադյանի Ֆեյսբուքի էջում, հայազգի գործարարին տեղափոխել են քաղաքացիական հիվանդանոց: Հիշեցնենք, Լեւոն Հայրապետյանի դեմ հուլիսի 24-ին Ռուսաստանի քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160-րդ /յուրացում եւ վատնում/ եւ 174-րդ /փողերի լվացում/ հոդվածների հատկանիշներով: 

Բանկի նախկին փորձագետին խիստ պատիժ են տվել. գործը Վերաքննիչ դատարանում է

    Սեպտեմբերի 3-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվելու է “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ” -ի ավագ փորձագետ Էդուարդ Բաբայանի դատաքննությունը: Նախագահող դատավորն է  Գագիկ Ավետիսյանը, դատավորներ Եվա Դարբինյանը եւ Արշակ Խաչատրյանը: Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թ ապրիլի 15-ից աշխատելով  “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ” ՓԲԸ-ում որպես ավագ փորձագետ ,հանդիսանալով առեւտրային կազմակերպության աշխատակից,անձնական շահ […]

Արյունոտ սեպտեմբերի մեկ. դպրոցում հարձակվել են աշակերտների վրա, կան զոհեր եւ վիրավորներ

Չինաստանի դպրոցներից մեկում այսօր` սեպտեմբերի մեկին, ողբերգություն է տեղի ունեցել: Շիյան քաղաքի դպրոցներից մեկ է ներխուժել Չեն անունով մի տղամարդ, մտել է դասարաններից մեկը եւ դանակահարել ուսուցչին ու աշակերտներին, փոխանցում է newsru.com-ը: Տղամարդը դանակահարել է ուսուցչին եւ 8 աշակերտների, ապա պատուհանից ցած է նետվել եւ մահացել: Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանցից 3-ին փրկել […]

ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու

Այսօր սեպտեմբերի 1-ն է. ՀՀ ոստիկանությունը հավաստիացնում է, որ երեխաների անվտանգության պահպանմանն ուղղված միջոցառումները շարունակական են լինելու Գիտելիքի օրով սկսված ուսումնական տարին հաճելի հոգսերի հետ նաև նոր խնդիրներ է առաջադրում ինչպես քաղաքացիներին, այնպես էլ ոստիկանությանը: Ոստիկանության պետի հրահանգով համապատասխան ստորաբաժանումներն առավոտից արդեն ուժեղացված ծառայություն են իրականացնում դպրոցամերձ տարածքներում, ոստիկանական վերակարգերը կազմակերպում են երեխաների անցումը հետիոտնային […]

Կադրային փոփոխություն

ՀՀ դատախազության աշխատակազմի հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ իր դիմումի համաձայն: Ինչպես տեղեկացնում է դատախազության կայքը, ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Շահեն Տոնոյանը նշանակվել է Արարատի մարզի դատախազության դատախազ:

Սեպտեմբերի 2-ից սկսած ամեն երեքշաբթի. Սփյուռք-ՀՀ ոստիկանություն ուղիղ կապ՝ Skype-ի միջոցով

Արտերկրի մեր հայրենակիցներին տեղեկատվություն ստանալու հարցում աջակցելու, ինչպես նաև խնդիրներ առաջանալու դեպքում արագ լուծում տալու նպատակով, Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը այսուհետ հնարավորություն է ընձեռում ամեն երեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 10-12-ը, սկայպի միջոցով հարցեր ուղղել ոստիկանության ներկայացուցչին, մասնավորապես, ՀՀ քաղաքացիություն ստանալու, քաղաքացիությունը դադարեցնելու, ՀՀ քաղաքացու անձնագիր և նույնականացման քարտ ստանալու, փոխանակելու, ըստ բնակության վայրի հաշվառվելու, կացության կարգավիճակ […]

Ձերբակալվել է շարքային զինծառայող

2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսվածհանցագործությունկատարելուկասկածանքով /մարտականհերթապահությունկամմարտականծառայությունկրելուկանոններըխախտելը՝որնառաջացրելէծանր հետեւանքներ/ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

Հրազենային վնասվածք պատճառողը ձերբակալված է

Օգոստոսի 29-ին, ժամը 20.20-ին, “Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծնկի շրջանի հրազենային վնասվածքով շտապօգնության խումբը Թումանյան եւ Խանջյան փողոցների խաչմերուկից իրենց մոտ բուժօգնության է տեղափոխել 1963 թ. ծնված Սուրեն Ի.-ին, որը հիվանդանոցում հայտարարել է, որ նշված վայրում պատահական ավտոմեքենայից կրակել են ոտքին: Ոոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Երեւան քաղաքի […]

Բարերար Լեւոն Հայրապետյանի առողջությունը վատթարացել է. ֆեյսբուք

ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը Ֆեյսբուքի  իր տարեգրքում գրել է. “Քիչ առաջ շատ տագնապալի լուր ստացա իմ՝ արտասահմանում բնակվող ընկերներից մեկից, որը շատ մոտ հարաբերություններ ունի հայտնի բարերար, այժմ մոսկովյան բանտերից մեկում գտնվող Լեւոն Հայրապետյանի հետ: Վերջինիս փոխանցմամբ, Հայրապետյանի առողջական վիճակն ուղղակի խայտառակ վատ է, ասում են, որ Աստված չանի, եթե այսպես շարունակվի, ամեն ինչ օրերի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի