15 Հունիսի, Saturday, 2024
KFC

Բանկի նախկին փորձագետին խիստ պատիժ են տվել. գործը Վերաքննիչ դատարանում է

    Սեպտեմբերի 3-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում սկսվելու է “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ” -ի ավագ փորձագետ Էդուարդ Բաբայանի դատաքննությունը: Նախագահող դատավորն է  Գագիկ Ավետիսյանը, դատավորներ Եվա Դարբինյանը եւ Արշակ Խաչատրյանը: Էդուարդ Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014 թ ապրիլի 15-ից աշխատելով  “Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ Բանկ” ՓԲԸ-ում որպես ավագ փորձագետ ,հանդիսանալով առեւտրային կազմակերպության աշխատակից,անձնական շահ ստանալու նպատակով իր լիազորություններն օգտագործել է նշված կազմակերպության շահերին հակառակ,ինչն առաջացրել է ծանր հետեւանքներ :

 Մասնավորապես, նա 2012 թվականի նոյեմբերի 16-ից  մինչեւ 2013 թվականի օգոստոսի  30-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի բնակիչներ Սասուն Սարգսյանի, Գարիկ Օվչյանի, Արթուր Գրիգորյանի, Արթուր Օհանյանի  եւ այլոց անվամբ գրավադրել է նախապես ձեռք բերած նշված զարդերն ու օգտագործելու նպատակով կազմելով իրավունք վերապահող 49 հատ կեղծ փաստաթուղթ՝ թանկարժեք մետաղների գնահատման ակտ՝ 6.482.650 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդերը գնահատել է 65.889.870 ՀՀ դրամ , դրանց հիման վրա ձեւակերպել լոմբարդային վարկի 49 պայմանագիր եւ ստացել 76.030.000 ՀՀ դրամ կանխիկ գումար, որից մարել է 3.836.000դրամ:

 Սյունիքի մարի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Նապոլեոն Օհանանի նախագահությամբ,  Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով/խարդախություն, որ կատարվել է առանձնապես խոշոր չափերով/ եւ 325 հոդվածի 1-ին մասով/Իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը՝ կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ պատրաստելը կամ իրացնելը, ինչպես նաեւ ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը՝/ նախատեսված հանցագործությունների կատարման մեջ եւ դատապարտել ազատազրկման 5 տարի 6 ամիս ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման:

Էդուարդ Բաբայանի պաշտպան, փաստաբան Վաչե Դավթյանի կարծիքով, դատարանը խիստ պատիժ է սահմանել իր պաշտպանյալի նկատմամբ:

Փաստաբանի գնհատմամբ՝ առկա ապացույցները դատարանի ընդհանուր իրավասության  կողմից գնահատվել են ոչ ճիշտ: Ըստ փաստաբանի,  դատարանը հաշվի չի առել այն հանգամանքները, որ 2012թ. նոյեմբերի 16-ից մինչեւ 2013թ. օգոստոսի 30-ն ընկած ժամանակահատվածում իմ պաշտպանյալի կողմից ձեւակերպված 49 հատ լոմբարդային վարկի պայմանագրերով նախատեսված ամսական պարտադիր տոկոսագումարները վճարել է Էդուարդ Բաբայանը: “Ի  դեպ նշեմ, որ այդ ընթացքում, ինչպես նաեւ մինչեւ քրեական գործ հարուցելը կատարել է նաեւ վերոնշյալ վարկերի մասնակի եւ ամբողջական մարումներ: Սա վկայում է  այն մասին, որ պաշտպանյալս մինչեւ համապատասխան գործարքների կնքումը շահադիտական նպատակ եւ դիտավորություն չի ունեցել խարդախություն կատարելու: Եթե ունենար, ապա ոչ մի վճարում էլ չէր անի”,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Վաչե Դավթյանը: Փաստաբանն ամենեւին  այն կարծիքին չէ, որ իր պաշտպանյալը մեղավոր չի: Պարզապես Վերաքննիչ դատարանից խնդրում  է Էդուարդ Բաբայանին դատապարտել իր կատարած հանցագործության համար:

“Կարծում եմ պետք է հոդվածը վերաորակավորել եւ իմ պաշտպանյալին դատապարտել ՝ ՀՀ քրօրենսգրքի 214 հոդվածի 2-րդ մասով՝ առեւտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելը, որն առաջացնում է ծանր հետեւանքներ  կամ էլ գործը ուղարկել ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության” ,-նշեց փաստաբանը:

 Վաչե Դավթյանը վստահ  է, որ Վերաքննիչ դատարանը կլինի բյեկտիվ, գործը կքննի ըստ էության եւ կտա ճիշտ իրավաբանական որակավորում:

Henaran.am-ը հետեւելու է գործի ընթացքին եւ Վերաքննիչ դատարանում գործի քննությունը կներակյացնենք առաջիկայում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ