06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեխուս անունը բիճ են դրել, սաղ ռայոնով ասում են, թե իբր ես ալկաշ եմ. Կարինեն անարդարության դեմ/վիդեո/

Կարինե Հարությունյանը Henaran.am-ի խմբագրությանը դիմեց արցունքները աչքերին.”Ես չեմ դիմանում, պատրաստ եմ ամենածայրահեղ քայլերի, որ ապահովեմ 12 տարեկան տղայիս բաժինը: Ես գնալու տեղ չունեմ ….եղբորս կինը ուզում է խլել ինձնից իմ բաժինը”,-ներս մտնելով արագ-արագ պատմեց նա: Մի փոքր հանգստանալուց հետո Կարինե Հարությունյանը պատմեց.”Մասիվում գտնվող մեր բնակարանի սեփականատերերը  ըստ սեփականաշնորհման վկայականի հանդիսացել  ենք՝ ես, եղբայրս, հայրս և […]

՛՛Եթե Լևոն Հայրապետյանի հետ ինչ-որ բան պատահի, Ռուսաստանը կբախվի նոր ՛՛Մագնիտսկու գործի՛՛ հետ՛՛

Artsakh Today մամուլի կենտրոնի փոխանցմամբ՝ Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը, խոսելով գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի առողջական վիճակի մասին, ասել է, որ նրա այդ վիճակում չէր կարելի կալանքի տակ առնել:  ՛՛Եթե նա երկար ժամանակ շարունակի մնալ այդ պայմաններում, կարող է և չդիմանալ Այն հիվանդությունները, որ ունի Լևոն Հայրապետյանը, բավարար հիմք են նրան կալանքի տակ չպահելու […]

Ինչ նպատակ է հետապնդում համայնքների խոշորացումը

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը կարող է հանգեցնել միայն դրական հետևանքներին: Մարզպետը եղել է մասնագիտական փորձագիտական խմբի անդամ, որը նախապատրաստել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզի խոշորացման տեսլականը և մեթոդաբանությունը, որով կարող է այդ գործընթացն իրականացվել և կողմ է այդ գաղափարին: Henaran.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց, որ այս գաղափարը պայմանականորեն ստացել […]

Հրապարակվել է Եվրոմիության նոր ՛՛սև ցուցակը՛՛

Եվրամիության պատրաստած նոր պատժամիջոցների ցանկում են հայտնվել ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Միխայիլ Ֆրադկովը և Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը՝ հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալությունը: Եվրամիության խորհրդի հուլիսի 24-ի որոշմամբ, ՛՛սև ցուցակը՛՛ ավելացել է  ևս 15 մարդով։ Ցանկում ընդգրկվել են նաև Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, պատգամավորներ, ինչպես նաև ինքնահռչակ […]

“….ասաց հա,՝ մամադ ք…..: արմատուրան տվի գլխին” /վիդեո/

“Արա ասի ասելու բան ունես, ասաց հա,՝  մամադ ք…..: Ինքը ինձ ասաց, արմատուրան տվի գլխին”,-պատմում է 48-ամյա Ալեքսանդր Հովհաննիսյանը, ով հուլիսի 23-ին, սպանել է 28-ամյա Արթուր Մարտիրոսյանին: ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:  Մանրամասները ՀՀ ոստիկանության տեսանյութում:  

Պետք է լավագույնս ընտրենք գործիքակազմը. Վահե Հակոբյան /վիդեո/

՛՛Անկախ նրանից, թե ինչպիսին կլինի կառավարման մոդելը, պետք  է լավագույնս ընտրենք գործիքակազմը և որակյալ իրականացնենք կառավարումը՛՛,-լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը՝ խոսելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգից: Մարզպետը վստահ է, որ այսօր սահմանադրական բարեփոխումների կարիք կա, կան մի շարք խնդիրներ, որ պետք է լուծվեն հենց այս փոփոխությունների միջոցով: Դիտարկմանը, թե այս փոփոխություններ արվում են իշխանության […]

Նախագահը դատապարտվել է ցմահ բանտարկության

Ղրղզստանի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը և նրա եղբայրը` Ջանիբեկ Բակիևը դատապարտվել են ցմահ բանտարկության: Այսպիսի որոշում է կայացրել Ղրղստանի ռազմական դատարանի դատավոր Դամիր Օնոլբեկովը` հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Բակիևը մեղավոր է ճանաչվել սպանության կազմակերպման մեջ: ‘’ Կուրմանբեկ Բակիևվը և Ջանիբեկ Բակիևը նաև դատապարտվել են գույքի բռնագրավման համար’’-ասել է դատավորը:  

՛՛Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով՛՛

”Ես համոզված եմ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը միշտ պիտի փորձի մտահոգություններ հայտնել, որովհետև այս Սահմանադրությունը կարվել է նրա հագով ժամանակին, հատուկ իր նպատակով էր՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՛՛Ազգային ժողովրդավարների դաշինք՛՛ կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանն՝ անդրադառնալով առաջին նախագահի՝ սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ արտահայտած քննադատություններին:  ՛՛Առաջիկայում եթե նա կամ իր համախոհներից որևէ մեկն ուզում է վերադառնալ իշխանություն, […]

Հայ իրականության մեջ ավելի նախընտրելի է կառավարման կիսանախագահական համակարգը. մարզպետ

՛՛Եթե մեր հասարակության մեջ կան սոցիալական, տնտեսական ու այլ բնույթի խնդիրներ, դա չի նշանակում, որ պետությունը պետք է ձեռնպահ մնա ինստիտուցիոնալ բարեփոխումներ, մասնավորապես սահմանադրական բարեփոխումներ իրականացնելուց: Կարծում եմ, որ դրանք առանձին գործընթացներ են, Սահմանադրությունը մեր հասարակական կյանքը կարգավորող փաստաթուղթն է, և այն պետք է արտացոլի հասարակական զարգացումներն ու ժամանակակից տենդենցները՛՛,-ի պատասխան Henaran.am-ի հարցի, թե քաղաքական […]

Ես մերժում եմ փողոցային բնույթի հարաբերությունները. Վարդան Պետրոսյան/վիդեո/

“Նախախորհրդարան” նախաձեռնությունը մեզ տրամադրել է Վարդան Պետրոսյանի դատական նիստին առնչվող հաղորդագրություն. Հուլիսի 23-ին տեղի ունեցավ սիրված դերասան Վարդան Պետրոսյանի գործող հերթական դատական նիստը: Ներկայացնում ենք Վարդան Պետրոսյանի հայտարարությունը, վկաների տված վկայությունները, ինչպես նաև Ժիրայր Սեֆիլյանի և Գարեգին Չուգասզյանի խոսքերը՝ տեղի ունեցող դատավարության ընթացքի մասին: Մանրամասները` տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի