06 Մարտի, Ուրբաթ, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Թաղում են մնացածին. գյուղապետը՝ համայնքների խոշորացումից

Լեհվազ գյուղի ղեկավար Սասուն Զաքարյանը դեմ է մեծ համայնքների խոշորացմանը: ՛՛Թաղում են մնացածին: Կան գյուղեր, որ դատարկվում են, դրանք պետք է միացնել, շատ փոքրերը կարելի է միացնել, բայց բոլորը, այն համայնքն, որ ունի 200-300 բնակիչ, միտք չկա միացնելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: ”Բայց եթե այդ գյուղում էլ համայնքի ղեկավարը չլինի, այդ գյուղն ի՞նչ կլինի: Գյուղ […]

Հատուկ քննչականի աշխատակիցները հուլիս ամսվա աշխատավարձ կստանան

Վերաբաշխելով ս.թ. պետբյուջեն, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը սահմանել է ՀՀ հատուկ քննչական ծառայության նոր հաստիքներն զբաղեցնող աշխատակիցների 2014թ. հուլիսից աշխատավարձի տրամադրման և նոր վարչական շենքի շահագործման նպատակով ֆինանսավորումը պետբյուջեի հաշվին: Գործադիրը մեկ այլ որոշմամբ կանոնակարգել է ծառայության նոր մասնաշենքի շահագործման ընթացքում շենքի պետական պահպանության հարցը:

Արփինե Հովհաննիսյանին առաջարկեցին խմբագրել նախագիծը

Գործադիրը քննարկել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը: Ըստ կից հիմնավորման, լրացում կատարելու հիմքը ՀՀ սահմանադրական դատարանի մի շարք որոշումների պահանջներն են: Կառավարությունն իր հերթին առաջարկել է օրենսգրքի համապատասխան հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ: Այս առաջարկն ընդունելու դեպքում միայն ընդունելի կհամարվի […]

Օսիպյանը հարցաքննվել է որպես վկա

Henaran.am-ը երեկ հարցում էր ուղարկել ՀՀ քննչական ծառայություն՝ պարզելու, թե Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսպիյանը ինչու էր կանչվել ծառայություն: Այսօր՝ հուլիսի 31-ին ստացանք ՀՔԾ պետի մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանի պատասխանը: “Ի պատասխան Ձեր էլեկտրոնային հարցման`  տեղեկացնում ենք,  որ ՀՀ քրեական օրեսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով / պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ […]

Լեւոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը

Մոտրոսկայա տիշինա կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օտգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը: Վկայակոչելով Հայրապետյանի ազգական Գուրգեն Հայրապետյանին, աղբյուրը նշում է, որ գործարարը իրեն ծայրահեղ վատ է զգում և չի կարողանում շփվել փաստաբանների հետ:  “Նման ձեւով պատժել հիվանդ մարդուն` անմարդկային […]

Ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի երթը չի կայանա

Ի պաշտպանություն բարերար Լևոն Հայրապետյանի երթը չի կայանալու: Այս մասին նշված է խմբի ֆեյսբուքյան էջում:  Ի՛՛պաշտպանություն Լևոն Հայրապետյանի”, միասնական շտաբի որոշմամբ, նախապես Հուլիսի 31-ին հայտարարված երթը դեպի ՄԻՊ գրասենյակ և ՌԴ դեսպանատուն, չի կայանա. Այս պահին նման միջոցառման անցկացումը չի բխում Լևոն Հայրապետյանի շահերից. Ներկայումս արվում են համատեղ մշակված գործողություններ որոնք իրենց արդյունավետությամբ ավելի նշանակալի կլինեն […]

Գետք գյուղում կատարված սպանության հետքերով

Ինչպես տեղեկացրել էինք` հուլիսի 24-ին, ժամը 17.10-ին, Գետք համայնքի ղեկավարից ոստիկանության Ախուրյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ գյուղի վարչական տարածքում տղամարդու դիակ կա: Մեկնած օպերատիվ խումբը նշված գյուղի վարչական տարածքում` անասնագոմերի հարևանությամբ կիսաքանդ շինության մեջ, հայտնաբերել էր 1964 թ. ծնված Հարություն Գրիգորյանի դիակը:Արտաքին զննությամբ դիակի վրա հայտնաբերվել էին բռնության հետքեր և հրազենային չորս վնասվածքներ` որովայնի, թիկունքի […]

Մեծ եղեք, մարդի՛կ. նախկին վարչապետը՝ Վարդան Պետրոսյանի գործից

ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը Facebook-յան իր էջում գրել է.  Տեղին-անտեղի քրիստոնեությամբ պարծեցող ու ոգեշնչվող, հստակ պարբերականությամբ եկեղեցիներ հաճախող զառամյալներս իսպառ մոռացել ենք կարծես, որ ՆԵՐՈՒՄՆ է քրիստոնեության իմաստը… Օրվա լուրերը (այդ թվում՝ քաղաքական) կամ պատահարների մասին հաղորդագրությունները ընթերցելիս տպավորություն է ստեղծվում, որ մենք սեփական կյանքը ոխակալության ու չարամտության ուղեկցությամբ ենք կարողանում կազմակերպել միայն… ՆԵՐՄԱՆ, […]

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին մինչև 8 տարվա ազատազրկում է սպառնում:  Այս մասին այսօր հայտարարել է Վրաստանի Գլխավոր դատախազությունը, հայտնում է newsgeorgia-ն: ”Քննություն է ընթանում ՔՕ 333 հադվածի 3-րդ մասով, որը ենթադրում է 5-8 տարվա ազատազրկում”,-ասված է Վրաստանի դատախազության տարածած հաղորդագրությունում: Դատախազությունը հայտարարել է, որ նախկին նախագահը որպես մեղադրյալ ներգրավվել է 2007 թվականի նոյեմբերի 7-ի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի