18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լեւոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը

Մոտրոսկայա տիշինա կալանավայրում գտնվող հայազգի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը կորցրել է գիտակցությունը: Նրան կարողացել են ուշքի բերել անուշադրի սպիրտի օտգնությամբ: Այդ մասին տեղեկացնում է Artsakh Today լրատվական կենտրոնը:

Վկայակոչելով Հայրապետյանի ազգական Գուրգեն Հայրապետյանին, աղբյուրը նշում է, որ գործարարը իրեն ծայրահեղ վատ է զգում և չի կարողանում շփվել փաստաբանների հետ: 

“Նման ձեւով պատժել հիվանդ մարդուն` անմարդկային է: Չէ, որ խոսքը գնում է տնտեսական ակտի մասին: Բայց վերաբերվում են այնպես, կարծես նա ինչ-որ մեկին սպանել է եւ նրան բռնել են հանցանքի վայրում: Մեկ օր առաջ պետք է փոխել խափանման միջոցը տնային կալանքի”,-ասել է Գուրգեն Հայրապետյանը:

Նշենք, որ հայազգի գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին հուլիսի 24-ին ՌԴ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել ՌԴ Քրեական օրենսգրքի 160 (յուրացում և վատնում) ու 174 (փողերի լվացում) հոդվածների հատկանիշներով:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ