19 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Թաղում են մնացածին. գյուղապետը՝ համայնքների խոշորացումից

Լեհվազ գյուղի ղեկավար Սասուն Զաքարյանը դեմ է մեծ համայնքների խոշորացմանը: ՛՛Թաղում են մնացածին: Կան գյուղեր, որ դատարկվում են, դրանք պետք է միացնել, շատ փոքրերը կարելի է միացնել, բայց բոլորը, այն համայնքն, որ ունի 200-300 բնակիչ, միտք չկա միացնելու՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գյուղապետը: ”Բայց եթե այդ գյուղում էլ համայնքի ղեկավարը չլինի, այդ գյուղն ի՞նչ կլինի: Գյուղ ունենք, համայնքի ղեավարն է ու 10 ընտանիք, այսօր եթե այդտեղ համայնքի ղեկավար չլինի, այդ գյուղում ոչ ոք չի ապրի: Այսօր համայքնի ղեկավարն ապրում է, դրա շնորհիվ ապրում են՛՛,-նշեց նա:

Հարցին, թե իրենց գյուղը չի դատարկվում, Զաքարյանը պատասխանեց. ՛՛Մեր գյուղը Հայաստանի տարածքում միակ գյուղն է, որ տարեկան կտրվածքով աճ ունենք՛՛: Ինչ վերաբերում է հիմնավորումներին, թե համայնքների  խոշորացումը տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների ապրապնդմանն համար է արվում, ապա գյուղապետը հակառակն է կարծում: ՛՛Ո՞նց են դերը բարձրացնում, եթե միանձյա ղեկավար է  լիենլու, ով նշանակվելու է ու ժողովրդի կողմից չի ընտրվելու՛՛: Գյուղապետի ներկայացմամբ՝  բնակիչներն էլ են դեմ այս գաղափարին, քանի որ նման կերպ մի շարք աշխատատեղեր կպակասեն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ