25 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ինչ նպատակ է հետապնդում համայնքների խոշորացումը

Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը կարծում է, որ համայնքների խոշորացումը կարող է հանգեցնել միայն դրական հետևանքներին: Մարզպետը եղել է մասնագիտական փորձագիտական խմբի անդամ, որը նախապատրաստել է Վայոց Ձորի և Սյունիքի մարզի խոշորացման տեսլականը և մեթոդաբանությունը, որով կարող է այդ գործընթացն իրականացվել և կողմ է այդ գաղափարին:

Henaran.am-ի հետ զրույցում մարզպետն ասաց, որ այս գաղափարը պայմանականորեն ստացել է խոշորացում անվանումը, բայց իրականում ս ամիտված է տեղական ինքնակառավարման մարմինների ինստիտուցիոնալ կարողությունների ապրապնդմանը:

Ղազարյանը նշեց, որ այսօր բավականին մեծ թվով համայքններ կան, որոնց բնակչության փոքր թիվը, ֆինանսական միջոցների սղությունը և փոքր տարածքները թույլ չեն տալիս, որպեսզի տեղական ինքնակառավարման մարմինները օրենքով իրենց վերապահված ողջ ծավալով գործեն և հանրային ծառայություններ մատուցեն: ՛՛Կառավարության արձանագրային որոշման մեջ արդեն ամրագրված են, թե ինչ հիմնական սկզբունքներով պետք է իրականացվեն համայքների խոշորացումը. դա բնակավայրերի իրար մոտ լինելու, մշակութային ընդհանրությունների, ընդհանուր ենթակառուցվածքների առկայության հանգամանքներն են և այլն: Դրանից, կարծում եմ, հասարակությունը միայն կարող է շահել, քանի որ շատ դեպքերում մեր տեղական ինքնակառավարման մարմինները ի վիճակի չեն լիարժեք հանրային ծառայություններ մատուցել՛՛, – ասաց մարզպետը:

Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիները, որտեղ էլ որ բնակվեն՝ մայրաքաղաքում, թե մարզերում, պիտի կարողանան օգտվել նույն ծավալով հանրային ծառայություններից: Ինչ վերաբերում է անհանգստությանը, թե հնարավոր է մենթալիտետի խնդիր առաջանա, տարբեր համայնքները չցանկանան միավորվեն, համայնքի անուն փոխել և այլն, ապա Ղազարյանը շեշտեց, որ նման բոլոր խնդիրները կդիտարկվեն, յուրաքանչյուր դեպքի համար առանձին լուծումներ են առաջարկվելու: Բացի այդ տեղական հանրաքվեներ են լինելու, և այդ ժամանակ էլ տեղացիները կկարողանան այս հարցի վերաբերյալ դիրքորշում հայտնել:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ