11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

66 միլիոն` Քննչական կոմիտեին

ՀՀ կառավարությունը այսօր հաստատեց Քննչական կոմիտեին գույք հանձնելու մասին որոշման նախագիծը: Նախագծով նախատեսվում է Պաշտպանության նախարարության քննչական ծառայության ներքո գտնվող շարժական գույքը հանձնել Քննչական կոմիտեին: Փոխանցվող շարժական գույքը ընդհանուր առմամբ գնահատվում է ավելի քան 247 մլն դրամ:

Կառավարությունը նաև հավանություն տվեց` Քննչական կոմիտեին հատկացնել 66 մլն 800 հազար դրամ: Գումարը կոմիտեին են հանձնում համակարգչային տեխնիկայի, գրասենյակային նյութերի ձեռքբերման և նախաքննության ընթացքում քննիչների կողմից կատարված ծախսերի փոխհատուցման նպատակով: Հաստատվեց Քննչական կոմիտեի խորհրդանիշը, համազգեստը և տարբերանշանները:

Կոմիտեն կունենա նախագահ, նախագահի 4 տեղակալներ: Կոմիտեի կազմում գործելու են  (Տարածքային քննչական վարչությունների  գործունեության վերահսկողության, Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչություններ, Քրեական գործերի  քննության աջակցության, Ներքին անվտանգության, Զինվորական քննչական գլխավոր վարչություն` իր համապատասխան կայազորային բաժիններով:

Կոմիտեն կունենա Երևան քաղաքի քննչական վարչություն` համայնքային բաժիններով, նաեւ 9 մարզային վարչություն: 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ