19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Նախկին, ներկա, և ապագա կաշառակերներին /վիդեո/

՛՛Եվրոպական դատարանի դատավոր նշանակվելու լուրերն արդեն մի տասը տարի գնում են, ամեն առիթով կամ առանց առիթ այդ թեման քննարկվում է՛՛,-այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ մեկնաբանելով լուրերը, թե ապագայում ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ է նշանակվելու: Դատախազը նշեց, որ նման գործնական քննարկում երբեք չի եղել:

՛՛Ես չեմ էլ պատրաստվում ուրախացնել նախկին, և ներկա, և ապագա կաշառակերներին, կոռուպցիոն և այլ հանցավոր դրսևորումներ ունեցող անձանց, որոնք շատ կուզենան, որ ես այս աշխատանքում կամ պաշտոնում չլինեմ: Իրենք կուզենան, որ ես ցանկացած պաշտոնում լինեմ, բայց ոչ այս պաշտոնում՛՛,-նետեց նա:

Գլխավոր դատախազը չցանկացավ անուններ տալ: ՛՛Իմ գործունեությունը շարունակելու եմ նույն հետևողականութամբ ու ոգևորվածությամբ: Ով կոգևորվի ու կերջանկանա իմ՝ որևէ տեղ գնալու լուրերով, դա իրենց խնդիրն է՛՛:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ