03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Դատախազը պնդում է` անձի արժանապատվության վերաբերյալ քննարկումը լրագրողների դեմ չէ /վիդեո/

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հորդորում է` եթե պաշտոնատար անձը կամ որևէ այլ մեկը ցանկություն ունի պաշտպանել իր արժանապատվությունը անհարկի միջամտությունից, պետք է դիմի դատարան, դա միակ եղանակն է: Այս մասին նա նշեց այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Հիշեցնենք, որ նիստի ժամանակ այս հարցը քննարկման առարկա էր դարձել: Դատախազը նշեց, որ կարելի է զրպատության համար դիմել դատարան, սակայն վերջին տարիների ընթացքում պաշտոնյաները չեն դիմել, երբ իրենց վիրավորել են քաղաքացիները հանրային միջոցառումների ժամանակ:

Դիտարկմանը, որ գաղափարը, որ քննարկվում էր, ուղղված է նաև լրագրողներին դեմ, դատախազն արձագանքեց, որ կոնկրետ լրագրողներին չի վերաբերում: “Ցանկացածին է վերաբերում, ով ում ուզում է վիրավորի: Եթե լրագրողը կվիարվորի, նույն պրոցեսն է, քաղաքացիրավական պաշտպանության, միաժամանակ նման դեպքերում երկրներում խրախուսվում է  լրագրողների կողմից իրենց ինքնակազմավորման մեխանիզմներով առաջնորդվելը”: 

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին վարչապետը հանձնարարել էր իրականացնել անհրաժեշտ ուսումնասիրություններ՝ որոշելու, թե ինչպիսի օրենսդրական կամ ինչ բնույթի լուծումներ են անհրաժեշտ, որոնք մասնավորապես կպաշտպանեն քաղաքական գործիչների և պաշտոնյաների սահմանադրական ազատությունները և կկանխեն ամենաթողության հնարավոր դրսևորումները հավաքների ու հանրային տարբեր միջոցառումների ընթացքում: Իսկ այսօր Գլխավոր դատախազը նիստում քննարկման ժամանակ նկատեց, որ նման իրավիճակներում ավելի շատ լրագրողական հանրությունը ինքնակազմակերպման և էթիկական որոշակի նորմերի ներդրման միջոցներ է ձեռնարկում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ