03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երբ վիրավորում են պաշտոնյային. ուժայիններն ու վարչապետը չհասկացան իրար /վիդեո/

Ինչպես պետք է կարգավորվի հրապարակային միջոցառումների, հանրահավաքների ժամանակ քաղաքական գործիչների ու պաշտոնյաների սահմանադրական իրավունքների ոտնահարումը, մասնավորապես երբ ամենատարբեր բառերով վիրավորում են պաշտոնյաներին: Այս հարցն այսօր բուռն քննարկվեց կառավարությունում:

ՄԻԵԴ-ը վկայում է, որ խոսքի ազատությունը քաղաքացու հիմնարար իրավունքներից է, դրա սահմանափակումը պետք է պայմանավորված լինի հասարակական խիստ անհրաժեշտությամբ:

Ենթադրվում է նաև, որ պաշտոնյաները պետք է գիտակցեն, որ իրենց ցանկացած բառ, որոշում կարող է բերել ոչ ցանկալի հասարակական արձագանքի, ու հետևաբար նրանք պետք է ցուցաբերեն հանդուրժողականության բարձր մակարդակ: Սակայն նրանք էլ ունեն անձնական կյանքի իրավունք, ու երբ պաշտոնյաների անձնական կյանքն են վիրավորում, այն դեպքերում, երբ այդ վիրավորանքը կապ չունի հասարակական մտահոգության հետ, դա արդեն պատժելի է որոշ երկրներում:

Արդարադատության նախարարի խոսքով՝ այս պահին նոր օրենսդրական կարգավորումներ մեզ անհրաժեշտ չեն, բայց խնդրի վերաբերյալ պետք է ձևավորվի դատական պրակտիկա, ու անհրաժեշտ կլինի որոշ միջոցառումներ, օրինակ՝ դատավորների, փաստաբանների համար վերապատրաստման ծրագրեր:

Նիստին ներկա ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը դժգոհեց, թե կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ տարի է մի մարդ իրեն և Գիտությունների պետական կոմիտեի նախագահին հասցնում է ամենավերջին վիրավորանքները, հայհոյում.

՛՛Բազմաթիվ անգամներ դիմել ենք ոստիկանությանը, որպեսզի միջոցներ ձեռնարկեն: Բայց վերջերս նա նաև դարձել է ագրեսիվ… անհասկանալի է, եթե կան համապատասխան օրենքներ, ինչու՞ մեզ չեն պաշտպանում՛՛:

Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ընդգծեց, որ մարդու պատիվն ու արժանապատվությունը վերականգնելու համար պետք է դիմել դատարան: Հետեւեց Հովիկ Աբրահամյանի ճշգրտումը՝ եթե մարդուն հայհոյում են ու դիմում է ոստիկանություն, ինչ պետք է անի ոստիկանությունը:

-Ռադիկ Մարտիրոսյանը գրավոր դիմել է մեզ և այդ մարդու նկատմամբ վարչական տուգանք է կիրառվել: Խոսքը 85 տարեկան մարդու մասին է: Օրենքը տալիս է այն, ինչ տալիս է, իսկ դա վարչական տույժն է, եթե բավարար չէ, կարող եք մեր վրա դատարան դիմել,-նշեց Վլադիմիր Գասպարյանը:

-Այսինքն՝ վարչական տույժով ամեն ինչ ավարտվու՞մ է … Հարց եմ տալիս՝ ակադեմիկոս մարդ է, որին անընդհատ հայհոյում են ու վիրավորում, ինչպես պետք է լուծել խնդիրը,- պնդեց Հովիկ Աբրահամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ