11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Գողություն կատարողը համագյուղացին էր

Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և ՛՛վայֆայ՛՛սարք գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

20 ամյա Աննան թալանել է հորաքրոջը

Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994 թ. ծնված Աննա Հ.-ն: Ըստ նրա տված խոստովանական բացատրության՝ 2014 թ. դեկտեմբերի 17-ին հյուրընկալվելով հորաքրոջ` 1972 թ. ծնված Լուսիկ Ա.-ի տանը և օգտվելով տանտերերի անուշադրությունից` գողացել է ոսկյա զարդեր: Վնասի չափը պարզվում է: Գողոնը մասամբ ներկայացվել է: Կատարվում է հետաքննություն:

Ուշադրություն. հետախուզվում է

Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Գյումրիում սպանության կասկածյալի անունը հայտնի է. ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք մեկնել են դեպքի վայր, նրանց հետ  են նաև հատուկ ստորաբաժանումներ:  Հիշեցնենք, որ […]

Երեխաներից մեկը օրորոցում է գնդակահարվել. մանրամասներ /ֆոտո/

”Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան հանրագրում մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Գյումրիում այսօր կատարված ահասարսուռ ողբերգության մասին: ՛՛Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, […]

Գայանեն հետախուզվում էր խուլիգանության համար

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

Ռուս զինվորականը Գյումրիում սպանել է ընտանիքի 6 անդամներին/լրացված/

Այս գիշեր ողբերգություն է տեղի ունեցել Գյումրիում: Գյումրիի մեր աղբյուրների փոխանցմամբ  Մուսայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 6 դիակ: Սպանվածների վրա եղել են հրազենային վնասվածքներ: Նախնական տեղեկության համաձայն ընտանիքի 6 անդամներին սպանել է զորամասը լքած ռուս զինվորականը: Ավելի ուշ ոստիկանությունը մանրամասնեց. Մեկնած օպերատիվ խումբը պարզել է , որ անհայտ անձը ինքնաձիգից արձակած կրակոցներով սպանել է նշված […]

Պահանջում են նախագահից.թեժ իրավիճակ /վիդեո/

՛՛Սանիտեք՛՛ ընկերության տասնյակ աշխատակիցներ այսօր բողոքի ակցիա են իրականացրել Կառավարության շենքի մոտ, որտեղից նրանք երթով շարժվել են դեպի նախագահի նստավայր: Նրանք պահանջում են վճարել իրենց աշխատավարձը: Ըստ նրանց՝ ՛՛Սանիտեք՛՛ ընկերությունը հրաժարվում են աշխատավարձը վճարել և նույնիսկ Նոր տարվա տոների համար գումար չեն տվել: Նրանք նշում են, որ վճռական են տրամադրված և այստեղից չեն հեռանալու այնքան […]

Բռունցքով հարվածել է համագյուղացու դեմքին, հետո….

Հունվարի 9-ին, ժամը 16.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները Գյումրիի Ա. Մանուկյան փողոցից, զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել 1989 թ. ծնված Մարատ Մ.-ին, որը ներկայացրել է ‘’Բրաունինգ’’ տիպի, 9 մմ տրամաչափի գազային ատրճանակ` լիցքավորված 8 փամփուշտով և հայտնել, որ ատրճանակը՝ համապատասխան թույլտվությամբ, պատկանում է իրեն: Նյութերի նախապատրաստման ընթացքում Մարատ Մ.-ն հաղորդում է տվել, […]

Օտարերկրացի լրագրողի վրաերթի ենթարկվելու դեպքի առիթով հարուցվել է քրգործ

Հ Հ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից: 2014թ. դեկտեմբերի 26-ին` ժամը 05:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայում` թիվ 42 Ա շենքի դիմաց, վրաերթի է ենթարկվել հետիոտն` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարին, եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի