01 Նոյեմբերի, Saturday, 2025
KFC

Բուժեղբայրը 30 հիվանդի է սպանել

Գերմանական Դելմենհորստ քաղաքի հիվանդանոցի նախկին բուժեղբայրը խոստովանել է, որ 30 հիվանդի է սպանել: 38-ամյա տղամարդն ասել է, որ հիվանդներին մեծ քանակությամբ սրտի աշխատանքը խթանող դեղեր է ներարկել, ինչի արդյունքում նրանք մահացել են, հայտնում է ВВС-ն: Նա իր հանցագործությունները կատարել է 2003-2005 թվականների ընթացքում:

Ինչպես պարզվել է, բուժեղբայրը նախ նման դեղամիջոցներ է սրսկել հիվանդներին, ապա նրանց կրկին փորձել է վերակենդանացնել` ցույց տալու համար, թե կարողանում է մարդկանց փրկել սրտի կանգի դեպքում:

Տղամարդը ձերբակալվել է, նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:




KFC

Արխիվ

Նոյեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ