10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է. ՛՛Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի /կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել […]

Դադարեցրեք արյան վրա ձեր խրախճանքը

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան հանրագրում գրել է. ՛՛Օրն իրականում դաժան էր: Անմեղ մարդկանց ողբերգական մահը, վիժվածքի որոնումները իրական հոգեկան ցնցում առաջացրեցին բոլորիս մոտ:Վստահ եմ, այդ ստահակը կձերբակալվի և մեղավորները կկրեն իրենց պատիժը:Առողջություն իր կյանքի համար պայքարող փոքրիկին ու համբերություն և ուժ բոլորիս: Եվ այս ֆոնին ուղղակի ապշեցնում են մի խումբ մարդիկ, որոնք մի կողմից […]

՛՛Կինո լիներ, բոլորս կհասկանայինք, որ Պերմյակովին ՛՛պադստավկա՛՛ են անում՛՛

Հիմա ստացվում ա, որ էդ Պերմյակովը ՄԻԱՄԻՏ իրա զենքն ու  ՛՛պայուսակը՛՛, որի վրա ԱՆՈՒՆՆ Ա գրած, մոռացել ա հանցագործության վայրու՞մ։  Տենց ո՞նց ա լինում։Կինո լիներ, բոլորս կհասկանայինք, որ Պերմյակովին  ՛՛պադստավկա՛՛  են անում։ բայց ցավոք կինո չի… շա՜տ ցավոք։ Սիրտս կտրտվումա.. Facebook-յան հանրագրում գրել է “Վիտամին ակումբի” տղաներից Գարիկ Պապոյանը: 

Ոստիկանությունը կադրեր է հրապարակել Գյումրիի սպանության վայրից/վիդեո/

Ոստիկանությունը տեսանյութ է ներկայացրել հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում տեղի ունեցած սպանության դեպքի վայրից: Հիշեցնենք, որ  հունվարի 12-ին Գյումրիի Մյասնիկյան փողոցի տներից մեկում հրազենային վնասվածքներից սպանված են գտել Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի 6 անդամներին։ Սպանվածներից հինգը չափահաս են եղել, մեկը՝ 2 տարեկան երեխա: Վեց ամսական մյուս երեխան տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ վիրահատվել  է եւ […]

Գողություն կատարողը համագյուղացին էր

Հունվարի 10-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում էր ստացվել Ռանչպար գյուղի տներից մեկից նոութբուք համակարգիչ, պլանշետ և ՛՛վայֆայ՛՛սարք գողանալու մասին: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ Զեյթուն Թ.-ն, որը տվել է ինքնախոստովանական ցուցմունք: Ձեռնարկվում է միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

20 ամյա Աննան թալանել է հորաքրոջը

Հունվարի 10-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է հրավիրվել 1994 թ. ծնված Աննա Հ.-ն: Ըստ նրա տված խոստովանական բացատրության՝ 2014 թ. դեկտեմբերի 17-ին հյուրընկալվելով հորաքրոջ` 1972 թ. ծնված Լուսիկ Ա.-ի տանը և օգտվելով տանտերերի անուշադրությունից` գողացել է ոսկյա զարդեր: Վնասի չափը պարզվում է: Գողոնը մասամբ ներկայացվել է: Կատարվում է հետաքննություն:

Ուշադրություն. հետախուզվում է

Սպանություն կատարելու կասկածանքով հետախուզվում է ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը:Ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ուշադրությունը և աջակցությունը:Լուսանկարում պատկերված անձին տեսնելու դեպքում խնդրում ենք անմիջապես զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Գյումրիում սպանության կասկածյալի անունը հայտնի է. ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նշենք, որ խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք մեկնել են դեպքի վայր, նրանց հետ  են նաև հատուկ ստորաբաժանումներ:  Հիշեցնենք, որ […]

Երեխաներից մեկը օրորոցում է գնդակահարվել. մանրամասներ /ֆոտո/

”Ասպարեզ՛՛ ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան հանրագրում մանրամասներ ու լուսանկարներ է ներկայացրել Գյումրիում այսօր կատարված ահասարսուռ ողբերգության մասին: ՛՛Գյումրի, Մյասնիկյան փ. 188, վեց հոգի է գնդակահարվել, հայր, մայր, որդի, հարս, երկու երեխա, մեկ վեցամսական երեխան վիրավոր հիվանդանոցում է։ Լուսանկարում՝ ձախ կողմի տանը, հարեւանուհին 6:20 պայթյուն կամ կրակոց է լսել, մտածել է, թեթե երկրաշարժ է, […]

Գայանեն հետախուզվում էր խուլիգանության համար

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հունվարի 9-ին, ժամը 12.30-ին, Երևանի Արշակունյաց պողոտայից բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գայանե Դ.-ն, որը 2014 թ. սեպտեմբերի 16-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի մեղադրանքով:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի