09 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Գյումրիում սպանության կասկածյալի անունը հայտնի է. ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով՝ Գյումրիում ընտանիքի 6 անդամներին դաժանորեն սպանելու դեպքի առթիվ ստեղծվել է օպերատիվ-հետախուզական խումբ: Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշենք, որ խումբը ղեկավարում է ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանը: Նրանք մեկնել են դեպքի վայր, նրանց հետ  են նաև հատուկ ստորաբաժանումներ: 

Հիշեցնենք, որ այս գիշեր Գյումրիի Մուսայելյան փողոցի տներից մեկում հայտնաբերվել է 6 դիակ: Սպանվածների վրա եղել են հրազենային վնասվածքներ: Նախնական տեղեկության համաձայն՝ ընտանիքի 6 անդամներին սպանել է զորամասը լքած ռուս զինվորականը: Նշենք նաև, որ Քննչական կոմիտեի մամլո խոսնակ Սոնա Տռուզյանը տեղեկացրել է, որ տեղում հայտանբերվել են կոշիկներ, որոնք պատկանում են ոմն Պերմյակովի:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ