18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. Աշոտ Ահարոնյան

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը facebook-ի իր տարեգրքում գրառել է.

՛՛Գյումրիում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց ողջ հանրապետությունը, ցավն այնքան մեծ էր, որ հույզը երբեմն գերազանցում էր սթափ դատողությանը: Սակայն խնդիրը ահազանգը ստանալու առաջին իսկ պահից հստակ էր՝ ճշտել հնարավոր հանցագործի /կամ հանցագործների/ ինքնությունը, հայտնաբերել ու ձերբակալել կասկածյալին, նաև՝ ապահովել քաղաքացիների անվտանգությունը: 
Դեպքի վայր մեկնեց օպերատիվ խումբ ոստիկանության պետի առաջին տեղակալի գլխավորությամբ: Հսկողության տակ վերցվեց Գյումրին, քաղաքի ելումուտը, միջքաղաքային ճանապարհները, ուժեղացված ծառայություն էր կատարվում մայրաքաղաքում, <Զվարթնոց> օդանավակայանում, սահմանային անցակետում: 
Օղակն աստիճանաբար սեղմվում էր: Իրավապահ կառույցների սերտ համագործակցությունն արդյունք տվեց. անելանելի վիճակում հայտնված կասկածյալը՝ ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, ստիպված էր շարժվել դեպի հայ-թուրքական սահման, որտեղ էլ ձերբակալվեց:
Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը համակարգված փոխգործակցության համար շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, Գլխավոր դատախազությանը, Քննչական կոմիտեին, ռուս սահմանապահներին, ինչպես և այն սրտացավ քաղաքացիներին, որոնք, ոչ միայն Գյումրիից, հարյուրից ավելի ահազանգերով օժանդակել են իրավապահներին իրենց գործողություններում:
Ոստիկանությունը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Ավետիսյանների ընտանիքի հարազատներին, մերձավորներին, համաքաղաքացիներին և շուտափույթ ապաքինում մաղթում փոքրիկ Սերյոժային՛՛,-գրել է Ահարոնյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ