10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Հակաիսլամական ցույցեր Գերմանիայում /վիդեո/

Գերմանիայի Դրեզդենում եւ մի շարք այլ քաղաքներում հակաիսլամական ցույցեր են անցկացվել, որոնց տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։  Բողոքի գործողությունը կազմակերպել է «PEGIDA»-ն՝ «Եվրոպացի հայրենասերներն Արևմուտքի իսլամականացման դեմ» կազմակերպությունը։ Միաժամանակ, ցուցարարները հերքում են, որ հանդիսանում են ծայրահեղական կամ աջ ռադիկալ կուսակցության ներկայացուցիչներ։ Նրանք ընդգծել են, որ հանդես են գալիս որպես Եվրոպայում քրիստոնեական արժեքների պաշտպաններ։ 

Ադրբեջանական զինուժը հերթական դիվերսիոն գործողությունն է կատարել. հակառակորդն ունի կորուստներ

Դեկտեմբերի 25-ի գիշերը` ժամը 01:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը ՊԲ հարավարևելյան հատվածի երկու ուղղություններով ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման գործողություններ, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ  մամուլի ծառայությունը։  Դիվերսիոն գործողության ընթացքում նախահարձակ թշնամին կիրառել է տարբեր տրամաչափի հարձակողական զենքեր, այդ թվում` ձեռքի նռնակներ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով հակառակորդի հատուկ ստորաբաժանումների առաջխաղացման փորձերը, նրան հասցրել են կորուստներ և ստիպել […]

Թոռնուհին ծեծել է տատիկին` Ֆեյսբուքում իր ընկերության հայտը չընդունելու համար

ԱՄՆ-ի ոստիկանությունը ձերբակալել է երիտասարդ մի կնոջ, ով մեղադրվում է իր տատիկին ծեծի ենթարկելու մեջ: Կինը ծեծել է 72-ամյա տատիկին այն բանից հետո, երբ վերջինը չի ցանկացել ընդունել ընկերանալու նրա հայտը Ֆեյսբուք սոցիալական կայքում, քանի որ, ըստ նրա, թոռնուհին Ֆեյսբուքում «քրեական էջ» ունի: Այժմ 27-ամյա Ռեյչելը ձերբակալված է:

ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ են հարցվածների կեսից ավելին. Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա

1066 երևանցիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել , որ ՀՀ ոստիկանության աշխատանքի փոփոխությունները՝ վերջին 1 տարվա ընթացքում, հարցվածների 52%-ը դրական է գնահատում, որից 47%-ը՝ ՛՛ավելի շուտ դրական՛՛, իսկ 5%-ը լիովին դրական։ Ոստիկանության աշխատանքից  դժգոհ են 10%-ը, իսկ 26%-ը փոփոխություն այդ աշխատանքներում չի տեսնում։ ՛՛Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան՛՛ այս հարցումը իրականացնում է արդեն երրորդ տարին,հարցման միջոցով […]

Ուժայինները ավելի քան 56 հոգու են սպանել

Հնդկաստանի Ասսամ նահանգում ուժայինների հարձակման արդյունքում ավելի քան 56 հոգի է մահացել, 80 հոգի վիրավոր է, հայտնում է РИА “Новости”-ն: Ուժայինները հարձակվել են 5 համայքների վրա ու կոտորել խաղաղ բնակիչներին: Ոստիկանությունը կարծում է, որ գրոհայինները նման արարքով վրեժ են լուծել անջատողականներից, ովքեր հիմնականում հենց այս նահանգում են գործում: Ուժայինները պայքարում են Հնդկաստանի ղեկավարության դեմ եւ […]

Սամվել Մարտիրոսյանի արտոնագրի գործողությունը դադարեցվել է

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի 24.12.2014թ. թիվ 426-Ա որոշմամբ փաստաբան Սամվել Լևոնի Մարտիրոսյանի փաստաբանական գործունեության թիվ 347 արտոնագրի գործողությունը դադարեցվել է։ Դատական կարգով Սամվել Լևոնի Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետերով և դատապարտվել է ազատազրկման 3 տարի 6 ամիս ժամկետով։ Տեղեկացնում […]

Ինքնամաքրում՝ ազատվում են կաշառակերներից

Ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, գալիք՝ 2015թ-ին էլ պալատն աշխատելու է հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբաններին: Բնականաբար, նրանք զրկվելու են արտոնագրից: Իսկ այս տարի “ինքնամաքրման գործընթացով” 3 փաստաբան զրկվել է արտոնագրից, ընդ որում մեկը՝ քննիչի կանչով ներկայանալու ու պատշաճ ծառայություններ չմատուցելու համար: “2015 թվականին մեր առաջ խնդիր ենք դրել լուծել կոռուպցիայի հետ […]

Դինքի սպանության գործով կասկածյալ է դիտվում նախկին ոստիկանապետը

Պոլսահայ ականավոր գործիչ, “Ակոս” թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով վերսկսված դատավարությունն ընթանում է անսպասելի զարգացումներով, գրում է Ermenihaber.am-ը: Այս մասին հայտնող թուրքական “Քամութուրք” լրատվակայքը տեղեկացնում է, Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազության ահաբեկչության և կազմակերպված հանցագործությունների բաժնի դատախազ Գյոքալփ Քյոքչուի իրականացրած վարույթում որպես կասկածյալ ներգրավվել է Տրապիզոնի նախկին ոստիկանապետ Ռեշաթ Ալթայը: Ստամբուլի արդարադատության պալատ հրավիրված Ալթայն […]

Մարմնավաճառներից “քաշվածը”. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Վազգեն Արսենյանի գործի դատական քննությունը: Ըստ մեղադրանքի՝ վարձակալության հիմունքներով “Օպել” ավտոմեքենան որպես տաքսի շահագործող Վազգեն Արսենյանը երկու անձանց՝ մարմնավաճառուհիներ Արփինե Դ.-ին ու Նանա Պ.-ին սպասարկելով՝ գույքային օգուտ է ստացել ու նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն: Նախաքննության ընթացքում Վազգեն Արսենյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պաշտպանից, […]

Ասողը Միհրան Պողոսյանն է. Հայկական ժամանակ

ՀՀ արդարադատության նախարարությունը 2008-ից գտնվում է Աջափնյակում՝ ԴԱՀԿ ծառայության հետ միևնույն շենքում: ՛՛Հայկական ժամանակի՛՛ աղբյուրները պնդում են, որ չնայած այս հանգամանքին, այդ շենքի թիվ 1 պաշտոնյան ԴԱՀԿ պետն է և ոչ թե նախարարը: Չնայած ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը դե յուրե արդարադատության նախարարի ենթական է, բայց նշված շենքում հենց Պողոսյանն է կարգուկանոն հաստատում: Ասում են՝ վերջին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի