ՀՀ ոստիկանության աշխատանքից գոհ են հարցվածների կեսից ավելին. Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա
1066 երևանցիների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել , որ ՀՀ ոստիկանության աշխատանքի փոփոխությունները՝ վերջին 1 տարվա ընթացքում, հարցվածների 52%-ը դրական է գնահատում, որից 47%-ը՝ ՛՛ավելի շուտ դրական՛՛, իսկ 5%-ը լիովին դրական։ Ոստիկանության աշխատանքից դժգոհ են 10%-ը, իսկ 26%-ը փոփոխություն այդ աշխատանքներում չի տեսնում։
՛՛Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիան՛՛ այս հարցումը իրականացնում է արդեն երրորդ տարին,հարցման միջոցով երևանցիները գնահատել են ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի աշխատանքը ՝ 1-5 բալանոց սանդղակով ։ Ոստիկանապետի աշխատանքը գնահատվել է 3,9 բալ։
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիայի՛՛ Հայաստանում ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանն նշեց, որ 3 բալն արդեն դրական տիրույթում է և շեշտեց, որ ի տարբերություն նախորդ տարվա՝ ոստիկանապետի վարկանիշը մի փոքր ընկել է, ինչը պայմանավորեց հարցման անցկացման ժամանակով, որը համընկել էր ազատամարտիկների, պատգամավորի և այլ քաղաքացիների ծեծի միջադեպերի հետ։
Հարցման միջոցով փորձ է արվել պարզել, թե ինչպես են քաղաքացիները գնահատում մարդաշատ ընդդիմության ակցիաներին ոստիկանության աշխատանքը. պարզվել է՝ կրկին դրական՝ 3,7 բալ։ Ոստիկանության նոր համազգեստը հարցվածների 72%- է հավանել ։ Ընդհանուր առմամբ՝ գոհ են նաև Պետական պահպանության ծառայության՝ ՛՛հրեշտակների՛՛ գումարտակի աշխատանքից, որը կազմում է 58%։