17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ինքնամաքրում՝ ազատվում են կաշառակերներից

Ըստ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի, գալիք՝ 2015թ-ին էլ պալատն աշխատելու է հայտնաբերել կոռուպցիոն ռիսկերի մեջ ներգրավված փաստաբաններին: Բնականաբար, նրանք զրկվելու են արտոնագրից:

Իսկ այս տարի “ինքնամաքրման գործընթացով” 3 փաստաբան զրկվել է արտոնագրից, ընդ որում մեկը՝ քննիչի կանչով ներկայանալու ու պատշաճ ծառայություններ չմատուցելու համար:

“2015 թվականին մեր առաջ խնդիր ենք դրել լուծել կոռուպցիայի հետ կապված խնդիրները: Գիտենք այն փաստաբաններին, ովքեր միջնորդությամբ են զբաղվում, նրանք մշտապես մեր ուշադրության տակ են”,- ասաց Արա Զոհրաբյանը: 

Կոռուպցիայի առկայությունն ինքնին ապացուցելը շատ դժվար է: Շատ հաճախ քաղաքացիներն են հրաժարվում կաշառակերության մասին հաղորդում տալուց:

“Օրինակ քաղաքացիներից մեկը երբ հասակացավ, որ կաշառքի մասին հաղորդում տալով՝ կարող է իր համար խնդիր առաջանալ, անուններ չտվեց, ոչինչ չգրեց”,-պատմեց Զոհրաբյանը:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ