17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մարմնավաճառներից “քաշվածը”. Ժամանակ

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ ավարտվեց Վազգեն Արսենյանի գործի դատական քննությունը:

Ըստ մեղադրանքի՝ վարձակալության հիմունքներով “Օպել” ավտոմեքենան որպես տաքսի շահագործող Վազգեն Արսենյանը երկու անձանց՝ մարմնավաճառուհիներ Արփինե Դ.-ին ու Նանա Պ.-ին սպասարկելով՝ գույքային օգուտ է ստացել ու նպաստել նրանց կողմից պոռնկությամբ զբաղվելուն:

Նախաքննության ընթացքում Վազգեն Արսենյանն իրեն մեղավոր է ճանաչել, հրաժարվել պաշտպանից, համաձայնել է, որ գործը դատարանում քննվի արագացված ընթացակարգով:

Դատարանում լսելով, որ առաջադրվածը լուրջ մեղադրանք է, որի համար օրենքով նախատեսված է 3-ից 6 տարի ազատազրկում, ոչ թե քննիչի բացատրած՝ “հեչից 1 տարին”, Արսենյանը սթափվել է, ցանկացել է պաշտպան ունենալ և չի ցանկացել, որ գործը քննվի արագացված կարգով: Առաջադրված մեղադրանքում նա այլևս իրեն մեղավոր չի ճանաչել:

Դատարանում ամբաստանյալն ասել է, թե քննիչն իր վրա “հոգեբանական ճնշում” է գործադրել, նախկինում երկու անգամ դատապարտված լինելով ու իր կյանքի 16 տարիները կալանավայրերում անցկացրած լինելով, հետ է կանգնել այդ ճանապարհից, հետագա տասնվեց տարիներին ոչ մի անօրեն արարք չի կատարել:

Երբ իրեն հրավիրել են Շենգավիթի բաժին, քննիչն ասել է, որ “հեչ” գործ է, որի համար ամենաշատը տուգանք կարող են տալ: Եվ ինքն իրեն մեղավոր է ճանաչել “քննիչին օգնելու համար”, որ նա գործը քննի, շուտ վերջացնի: Բացի դրանից, ամեն անգամ բաժին գնալը իր համար հավասար է եղել… “գնդակահարության”…

Նախաքննական ցուցմունքում Վազգեն Արսենյանն ասել է, թե բնակվում է իր ընտանիքի հետ, իր խնամքին են չորս անչափահաս երեխաները:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ