10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ծնողները սպանել են իրենց երեխաներին, ապա ինքնասպան եղել

Ուկրաինայի ոստիկանությունը պարզում է 5 հոգու մահվան հանգամանքները: Նախնական տեղեկություններով` ծնողները սպանել են իրենց երեխաների, ապա ինքնասպան են եղել: Նրանք հինգն էլ մահացել են գլխին ստացած հրազենային վիրավորումից: Երեխաները եղել են 2, 4 եւ 5 տարեկան: Ոստիկանությունը դեպքի առթիվ քրեական գործ է հարուցել:

Պատգամավորի որդու ՛՛բացատրական՛՛ աշխատանքը ՛՛գալուբոյի՛՛ հետ . Հրապարակ

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդուն՝ Ռոման Գասպարյանին ազատ արձակելու պատճառն այն է եղել, որ բողոք ներկայացրած անձը չի ներկայացել առերեսման, և, ինչպես Ռուստամ Գասպարյանն է ասել թերթի թղթակցին, ՛՛տեսան, որ ոչ մի բան չեն գտնում, ազատ թողեցին՛՛: Ավելի վաղ պատգամավորն ասել էր, որ բողոքողը ՛՛գալուբոյ ա՛՛, որը բողոքում է, թե որդին մարդ է […]

Որդին խանդել է մորը և դանակի հարվածներով ծանր վիրավորել նրա ընկերոջը. Ժամանակ

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Յուրի Բաղդասարյանի նախագահությամբ ընթանում է Վաչագան Գ.-ի (անունը փոխված է) գործի դատական քննությունը: 23-ամյա Վաչագանը մեղադրվում է տուժողի առողջությանը ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Ըստ մեղադրանքի՝ տուժող Մ.- ն մոտ 6 տարի առաջ կապ է հաստատել Վաչագանի մոր հետ: Նրանք հաճախ հանդիպել են, մտերիմ […]

Որքանո՞վ էր օրինաչափ

՛՛Տվյալ գործի նյութերին տեղյակ չեմ, չեմ կարող ասել` ինչքանով է իրավաչափ, բայց կարծում եմ՝ իրավաչափությունը կարող է քննել նախաքննող մարմինը կամ դատարան,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով է իրավաչափ ՀՀ քննչական կոմիտեի այն որոշումը, որի համաձայն ազատ է արձակվել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծի ենթարկած Ա. Սվազյանը: Սուրեն Քրմոյանի խոսքով՝ օրենքով […]

Կինն օդանավակայանում դաժան ծեծի է ենթարկել ամուսնու սիրուհուն /վիդեո/

Մոսկվայի “Վնուկովո” օդանավակայանում բազմաթիվ ուղեւորների աչքի առաջ մի կին հարձակվել է մեկ ուրիշի վրա ու նրան դաժան ծեծի ենթարկել: Ավելի ուշ նա ասել է, որ դա իր ամուսնու սիրուհին էր, ինքը մի քանի ժամ հետեւել է ամուսնուն ու պարզել, որ վերջինն իրեն դավաճանում է այդ կնոջ հետ, հայտնում է LifeNews-ը: 43-ամյա տուժածը ոստիկանություն է դիմել:

“Չարքերի հրամանով”. կինը գլխատել է 7-ամյա դստերը

Եկատերինբուրգի բնակչուհին սպանել է 7-ամյա դստերն ու հայտարարել, թե դա արել է “չարքերի հրամանով”, հայտնում է РИА Новости-ն: Նախնական տեղեկություններով` 40-ամյա մի տղամարդ ոստիկանություն է դիմել ու ասել, որ իր հաեւանուհին եկել է իր տուն ու խոստովանել, որ սպանել է դստերը: Ոստիկանները դեպքի վայր են ժամանել ու հայտնաբերել երեխայի գլխատված դին: Պարզվել է նաեւ, որ […]

Սարսափելի ոսբերգություն. 8 երեխայի դի

Ավստրալիայում սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Մանոր քաղաքի տներից մեկում 8 երեխայի դի է հայտնաբերվել` դանակահարության հետքերով: Հայտնաբերվել է նաեւ 8 երեխաների մայրը, ով սրտի շրջանում հարվածներ է ստացել, սակայն ողջ է մնացել: 34-ամյա կնոջը շտապ տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է Lenta.ru-ն: Հայտնի է, որ երեխաները հարազատ քույր եւ եղբայրներ են, 1.5-ից մինչեւ 15 տարեկան: […]

2009 թվականից հետախուզվողին հայտնաբերեցին Մեղրիի մաքսակետում

Դեկտեմբերի 18-ին, ժամը 05.30-ին, ոստիկանության Մեղրիի բաժնի և ՌԴ սահմանապահ զորամասերից մեկի զինծառայողները համատեղ օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Մեղրիի մաքսակետից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1983 թ. ծնված Էսմալի Մ.-ին, որը 2009 թ. ապրիլի 5-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 2-րդ մասի 2-րդ կետի […]

Ուղևորի մոտ փամփուշտ է հայտնաբերվել

Դեկտեմբերի 18-ին, ժամը 21.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության ծառայության կայանից ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևորներից մեկի մոտ փամփուշտ է հայտնաբերվել:  Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման աշխատակիցների կողմից Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռի ուղևոր, 1994 թ. ծնված Հմայակ Մ.-ի ձեռքի ուղեբեռի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի