10 Մարտի, Երեքշաբթի, 2026
KFC

ԻՐԱՎՈՒՆՔ

Ամստերդամում, Բեյրութում և Բոստոնում ևս դիտել են ՛՛Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն՛՛ ֆիլմը /վիդեո/

Շարունակվում են ՛՛Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն՛՛ վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները՝ ՛՛Հայրենիք՛՛ հայրենակցական միության գրասենյակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին այն ցուցադրվել է Ամստերդամում, Բեյրությում և Բոստոնում: ՛՛Հայրենիք՛՛ հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ: Հիշեցնենք, որ ՛՛Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն՛՛ Ֆիլմում ներկայացված է բարերարի կյանքը, անցած ուղին, […]

Դանակահարություն Աբովյանում

Դեկտեմբերի 27-ին, ժամը 16.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում է ստացվել, որ թիակի շրջանում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1978 թ. ծնված Արման Հ.-ն և հայտնել, որ 4-րդ միկրոշրջանում իրեն դանակահարել են:  Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 16.00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 57 շենքի մոտ, բարձրաձայն հայհոյելու համար, դիտողություն […]

Մեղադրանք է առաջադրվել Եղվարդի մանկապարտեզի տնօրենին եւ բուժքրոջը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում չեն պահպանվել սանիտարահամաճարակային կանոնները, ինչն էլ հանգեցրել է մանկապարտեզի տասնյակ սաների, ինչպես նաեւ աշխատակիցների եւ նրանց հետ շփվող մարդկանց շրջանում զանգվածային թունավորման։  ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե մասնավորապես՝ քննությամբ հիմնավորվել […]

Պատգամավորին աղբարկղն են նետել /վիդեո/

Խարկովում “Աջ սեկտոր” շարժման ակտիվիստները աղբարկղն են նետել տեղի պատգամավոր Վլադիմիր Սկորոբոգաչին: Ակտիվիստները պատգամավորին մեղադրել են Գերագույն ռադայի ընտրությունների ժամանակ նախընտրական կարգը խախտելու մեջ, հայտնում է ТАСС գործակալությունը:

Դատավորը ձերբակալվել է կաշառքի պատճառով

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու  մարզի  ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը: Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող  գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:   ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ […]

Պատգամավորների ուղղությամբ նռնակ են նետել /վիդեո/

Անհայտ անձը նռնակ է տենել Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորների ուղղությամբ, որոնք կանգնած են եղել Կիեւի կենտրոնում հյուրանոցի շենքի մոտ: Միջադեպից հետո չարագործը վազել է խաչմերուկի կողմը այդ ընթացքում եւս մեկ նռնակ նետելով իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ: Իրավապահներից մեկը վիրավորվել է եւ տեղափոխվել հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հարձակվողի ինքնությունը:

Դեռահասը մահացել է համակուրսեցիների նսեմացումների հետեւանքով /վիդեո 18+/

Մոսկվայի պոլիտեխնիկական քոլեջի 17-ամյա ուսանողը մահացել է համակուրսեցիների սարսափելի նվաստացումների արդյունքում: Ուսանողները տղայի ձեռքերն ու ոտքերը կապել են պարանով, հետո տարել են զուգարան ու ստիպել թռչելով գնալ դասասենյակ: արդյունքում տղան սայթաքել է, ընկել, վիզը փաթաթվել է պարանի մեջ, եւ նա խեղդամահ է եղել, հայտնում է Интерфакс-ը: Ոստիկանությունն այժմ աշխատում է դեպքի վայրում: միջադեպի առթիվ քրեական […]

“Զապ”-ը մեղք է /վիդեո/

Քրեագետ Սերգեյ Գալոյանին Թևոսիկի կերպարն ու նրա հետ կապված պատմություններն այդքան էլ չեն հետաքրքրում: Henaran.am-ի հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ Թևոսիկն ազատ է արձակվել, սակայն քանի որ հետաքրքիր չէ, այս մասին նյութեր չունի: Ինչ վերաբերում է Անդրանիկ Սողոյանին՝ “Զապին”. ՛՛Գիտե՞ք՝ որտեղ է նա հիմա, ես չգիտեմ: Մինչև ամսի 30-ը պետք է Չեխիան պահանջներ նրան՝ իր […]

Ոստիկանը դեռահասի է սպանել /վիդեո/

Ամերիկյան Ֆերգյուսոն քաղաքում ոստիկանը կրկին սևամորթ դեռահասի է սպանել: Դեպքը տեղի է ունեցել գազալցակայանում՝ ընդամենը մի քանի մղոն հեռավորության վրա այն վայրից, որտեղ տեղի էր ունեցել զանգվածային բողոքի ակցիաների պատճառ դարձած Մայքլ Բրաունի սպանությունը: 18-ամյա Անտոնիո Մարտինը սպանվել է գիշերը ժամը 1-ի սահմաններում:  Սենթ Լուիսի շրջանի ոստիկանությունը պնդում է, որ Մարտինը զենք է հանել և […]

“Բանդայի գործով” ցնցող հայտարարություն է լինելու. ամենատարօրինակ դատավարությունը

Քրեագետ Սերգեյ Գալոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ որևէ “շատ կարևոր, խոշոր հանցագործություն որ աչք կզարներ, Հայաստանում անցած տարի չեղավ”:   Հայերի հետ կապված կրիմինալ պատմությունները, նրա խոսքով, հիմնականում արձանագրվել են արտասահմանում: Այս տարվա կարևորագույն իրադարձությունը քրեագետը համարում  է ՛՛բանդայի՛՛ գործով դատավարությունը,  որը մոտենում է ավարտին. “երեկ այդ գործով դատավարության ժամանակ ցնցող հայտարարություն է եղել, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մարտի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
Փետրվարի