26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ամստերդամում, Բեյրութում և Բոստոնում ևս դիտել են ՛՛Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն՛՛ ֆիլմը /վիդեո/

Շարունակվում են ՛՛Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն՛՛ վավերագրական ֆիլմի արտերկրյա ցուցադրությունները՝ ՛՛Հայրենիք՛՛ հայրենակցական միության գրասենյակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին այն ցուցադրվել է Ամստերդամում, Բեյրությում և Բոստոնում: ՛՛Հայրենիք՛՛ հայրենակցական միության գրասենյակներում նախաձեռնված ցուցադրություններին ներկա են գտնվել սփյուռքահայ համայնքների ներկայացուցիչներ, հասարակական, մշակութային և քաղաքական գործիչներ:

Հիշեցնենք, որ ՛՛Լևոն Հայրապետյան. կալանված ազատություն՛՛ Ֆիլմում ներկայացված է բարերարի կյանքը, անցած ուղին, Արցախյան հերոսամարտի ընթացքում մարտիկներին ոգեշնչելու նպատակով Գանձասարի վանքի վերականգնումը, ինչպես նաև պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի զարգացման հարցում նրա ունեցած ներդրումը։

Ֆիլմն անդրադառնում է նաև այս տարի Հայրապետյանի դեմ հարուցված քրեական գործին։ Նրա նկատմամբ հետաքննությունը սկսվել է Բաշկիրիայից Դաշնային Խորհրդի նախկին սենատոր Իգոր Իզմեստևի ցուցմունքներից հետո, ով ցմահ ազատազրկված է մի շարք հանցագործությունների համար։ Նախկին սենատորը պատմել է, որ Հայրապետյանը 2009-ին կապ է ունեցել ՛՛Բաշնևթ՛՛ ընկերության բաժնետոմսերի վաճառքի հետ։

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ