17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Դատավորը ձերբակալվել է կաշառքի պատճառով

Դեկտեմբերի 25-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված  օպերատիվ-հետախուզական  միջոցառումների արդյունքում  կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Լոռու  մարզի  ընդհանուր իրավասության  դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանը:

Խ. Խաչատրյանը իր վարույթում քննվող  գործարարի վերաբերյալ  քաղաքացիական գործով, նրա  օգտին գործողություններ կատարելու համար, պահանջել եւ ստացել է 20.000 ԱՄՆ դոլար:

  ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր.օրի  311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետի հատկանիշներով: Կատարվում է նախաքննություն:

 

ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ